Երևանի քաղաքապետարանի այսօրվա գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, դիմելով փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին, քաղաքապետ Տիգրան Ավինյանը ասաց, որ նոր մանկապարտեզների նախագծման աշխատանքները բավական երկար ժամանակ են տևել, պետք է խնդրեմ Ձեր անձնական վերահսկողության տակ պահել, մասնավորապես, այս ծրագրերը։
Հովհաննիսյանը Ավինյանին ներկայացրեց մայրաքաղաքում հինգ նոր մանկապարտեզի կառուցման աշխատանքների վերաբերյալ զեկույցը, ինչին Ավինյանն արձագանքեց՝ խնդրելով անձնական հսկողության տակ պահել դրանց կառուցման հարցը։
Ըստ Ավինյանի՝ իրենք անընդհատ այս նախագծման, հողի ընդլայնման, նոր հողի հատկացման գրծընթացների մեջ են։
« Խնդրում եմ՝ արդեն ամփոփենք դա, ավարտին հասցնենք և հաջորդիվ զեկուցեք, թե երբ են հայտարարվելու շինարարության մրցույթներն ամեն մեկի մասով»,- ասաց Ավինյանը:


















































