Skip to main content

Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է

Լրահոս

Արդյո՞ք Տшվուշում ցnւցшրшրներին միացած զինծшռшյnղներին ծեծել են ու ճնշել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջը հայտարարեց, որ  պայմանագրային զինծառայողները միանում են իրենց պայքարին՝ մոտ 20 հոգի։ Հայտնվեցին տեսանյութեր, մարդիկ ոգեւորվեցին։ Բանակի միանալը կարող էր դետոնատորի դեր խաղալ` ինչպես 2018-ին խաղաղապահների գնդի միանալը, եւ այդ վտանգն անմիջապես զգաց իշխանությունը։

Վայրկյաններ չանցած՝ ՊՆ-ն հաղորդեց, որ միջոցներ է ձեռնարկում՝ այդ անձանց ինքնությունը պարզելու եւ գնահատական տալու ուղղությամբ, նախապես զգուշացնելով․ «ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի»:

Իսկ հաջորդ օրը ՀՀ քննչական կոմիտեն հաղորդեց, որ մի խումբ զինծառայողների կողմից զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից առերեւույթ հրաժարվելու դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ: Արգիշտի Քյարամյանի ղեկավարած հիմնարկը նաեւ երկու զինծառայողի զղջում էր տեսագրել եւ տարածել:

Մեզ տեղեկություններ են հասել, որ զղջման տեքստերին նախորդել են բռնության, սպառնալիքների փորձերը: Անգամ լուրեր կան, որ զինվորականները դաժան ծեծի են ենթարկվել: Այդ մասին հարցրինք Տավուշի պայքարի մասնակից, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին։

«Չեմ կարա ասեմ, ամեն ինչ հնարավոր է… բայց պայմանագրայիններին ես՝ ինքս եմ հետ տվել, ասել եմ, որ ձեր արած քայլը հիմա սխալ ա, ծառայության մեջ եք, հետ գնացեք, իրենք բռնություններից հետո եկել էին՝ իրենց աջակցությունը հայտնեին տավուշցիներին, ես ասել եմ` գնացեք, պետք չի ձեր աջակցությունը, գնացեք, ձեր ծառայությունն արեք։ Գիտեմ՝ քրեական գործ հարուցվել է, բայց մանրամասներ չգիտեմ, չեմ ճանաչում, ընդամենը մեկ-երկու հոգու՝ նախկին հրամանատար եղած ժամանակ: Ինքնաբուխ են եկել»։

Մանրամասները՝ այստեղ

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031