Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Տեղի է ունեցել կին-ԱԿԲ պետերի առաջին պաշտոնական հանդիպումը․ ՀՀ-ն ներկայացրել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ Նարինե Հակոբյանը (լուսանկարներ)

ՆԳՆ ոստիկանությունից NewDay.am-ին հայտնում են․

Ապրիլի 23-ից 25-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի է ունեցել Ինտերպոլի ԱԿԲ-ների պետերի ամենամյա 19-րդ վեհաժողովը, որին մասնակցում էին Ինտերպոլի 136 անդամ երկրների շուրջ 321 պատվիրակներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիտորդներ:
Վեհաժողովում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանը:

Ողջունելով ներկաներին` Ինտերպոլի նախագահ Ահմեդ Նասար Ալ-Ռաիսին ընդգծել է ազգային կենտրոնական բյուրոների կարևոր դերակատարումը Ինտերպոլի գործունեության ոլորտում՝ նշելով, որ ԱԿԲ-ները կամուրջ են Կազմակերպության և անդամ երկրների ոստիկանական և իրավապահ մարմինների միջև:

Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքն իր խոսքում կարևորել է Ինտերպոլի կողմից նախորդ տարվա ընթացքում իրականացված մի շարք միջազգային օպերացիաները, որոնք հիմնականում միտված էին ահաբեկչության, մարդկանց թրաֆիքինգի, ապօրինի միգրացիայի, ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարում անդամ երկրների ազգային ոստիկանական և իրավապահ մարմինների կողմից համատեղ համապարփակ գործողությունների իրականացմանը:

Քննարկումները հիմնականում նվիրված էին անդամ երկրներում հանցավորության տարբեր դրսևորումներին և ընթացիկ սպառնալիքներին, տարբեր տարածաշրջաններում անվտանգության ապահովման հարցում Ինտերպոլի կողմից իրականացվող միջոցառումներին, ծրագրերին և տրամադրվող օժանդակությանը: Քննարկվել են նաև քրեական ոստիկանության միջազգային համագործակցության անդամ երկրների ԱԿԲ-ների զարգացման, Կազմակերպության հետագա գործունեության հետ կապված մի շարք կարևորագույն հարցեր, մասնավորապես` ազգային մակարդակում իրավապահ մարմինների կողմից Ինտերպոլի տվյալների պահոցների առավել ընդլայնված օգտագործումը, տեղեկատվության փոխանակման անվտանգության ապահովումը, երեխաների առցանց սեռական շահագործման հարցում անդամ երկրներին աջակցության տրամադրումը, ինչպես նաև օժանդակությունը ահաբեկիչներին հայտնաբերելու և նույնացնելու ոլորտում:

Վեհաժողովում ընդունվել է հինգ բանաձև:

Հանդիպման շրջանակներում կազմակերպվել է նաև կին-ԱԿԲ պետերի առաջին պաշտոնական հանդիպումը, որին մասնակցում էր նաև Ինտերպոլի գլխավոր քարտուղար Շտոքը: Նա իր խոսքում կարևորել է կանանց ղեկավար դերը ԱԿԲ-ների արդյունավետ աշխատանքում:

Վեհաժողովի շրջանակներում ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանը հանդիպումներ է ունեցել Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության տարբեր ենթավարչությունների ղեկավարների, անդամ երկրների ԱԿԲ-ների պետերի և պատվիրակությունների հետ, որոնց ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաբնույթ հարցեր:

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031