Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Դիվանագետների համահայկական խորհուրդը հաստատում է իր աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շшրժմшնը և խստորեն դшտшպшրտում պшյքшրն шրшտшվnրելnւ ցանկացած փորձ

Իշխող վարչախումբը, զգալով համազգային ցասումի ծավալման թափն ու իր համար անկանխատեսելի հետևանքները, որոշել է սահմաններն անցնել նաև բարոյական արժեքների տիրույթում՝ գավառական ու ցածրորակ դատողություններ տարածելով խորհրդարանի ամբիոնից և սոցիալական տարբեր հարթակներից՝ հանդգնելով վարվելակերպ սովորեցնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին՝ գլխավոր թիրախ դարձնելով Տավուշի մարզում հայրենակիցների ցավն ու ապրումները կիսող թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։

Այս մասին հայտարարություն է տարածել Դիվանագետների համահայկական խորհուրդը:

«Տավուշում ծավալվող այսպես կոչված սահմանազատման և սահմանագծման, իսկ իրականում միակողմանի զիջումների հակաիրավական ու հակաօրինական գործընթացն ամեն գնով տեղայնացելու վարչախմբի մանիպուլյատիվ փորձերն ու ձգտումները տապալվել են, քանի որ հակառակ սպասվածին, հենց տավուշեցիների ջանքերով ձևավորված “Տավուշը հանուն Հայրենիքի” ազգային շարժումը տարածվել է ողջ Հայաստանով։ Հասարակության լայն շերտերի մոտ այլևս սկսել է արմատավորվել, որ օրահասական խնդիրը միայն տավուշեցիներին չի վերաբերում։ Սա է պատճառը, որ խորը վախերով պայմանավորված, վարչախումբը սարսափում է հասարակական լայն համախմբումից և ներքին համերաշխության տանող ցանկացած դրսևորումից։ Հետևաբար, գործի է դրել իրեն շատ հատուկ ստի, կեղծիքի, հանրահռչակ ու ազդեցիկ անհատներին պիտակավորելու, վարկաբեկելու և սևացնելու կեղտոտ գործիքակազմը՝ սեփական ժողովրդին անդադար վախեցնելով պատերազմով և այլընտրանքի իսպառ բացակայության անհիմն թեզերով»,- նշված է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ Դիվանագետների համահայկական խորհուրդը վերստին հաստատում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի»՝ բացարձակապես ազնիվ, ազգային ու հայրենապաշտպան մղումներով կյանքի կոչված շարժմանը և խստորեն դատապարտում իրենց հայրենական օջախի, հողի ու ջրի, արժանապատվության ու արդարության համար ոտքի ելած մեր հայրենակիցների նվիրյալ պայքարն արատավորելու ցանկացած փորձ։

Այս պայքարը միայն Տավուշի խնդիրը չէ, այս պայքարը ողջ հայության և Հայաստանի հարցն է, պայքար՝ ստի և կեղծիքի դեմ՝ հանուն ճշմարտության և արդարության։ Եվ այս պայքարն անպայման հաջողելու է։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031