Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանն ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից, հայտնում են ԲԴԽ-ից։
«Նշենք նաև, որ Նաիրա Հովսեփյանը կշարունակի պաշտոնավարել որպես Վճռաբեկ դատարանի դատավոր»,-նշված է հաղորդագրության մեջ։


















































