Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Երկրшպшh համարվող կառույցը մեքենшն վшրել է դեպի բնակիչները, այդ հшնցшգnրծnւթյnւնը կանխելու համար մարդկանց փшկել են, դшտшխшզությունը պետք է փոխի խшփшնմшն միջոցը․ Արծվիկ Մինասյան

ԱԺ-ում ՄԻՊ-ի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց՝ անխուսափելի է այն գնահատականը, որ քաղաքական հետապնդման և քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են, և հակառակի որևէ հիմնավորում չի ներկայացվում։

«Ասեմ ավելին՝ մեծամասնության ներկայացուցիչներն այս ամբիոնից անընդհատ ասում են՝ Հայաստանում չկան քաղաքական կալանավորներ, իսկ դուք կարո՞ղ եք վկայակոչել որևէ երկրի իշխանություն, որն ընդունում է՝ իր կառավարման շրջանում կան քաղաքական բանտարկյալներ։ Իշխանությունը միշտ փորձում է հակառակը պնդել, բայց իրականությունն այլ է՝ Արմեն Աշոտյան, Մամիկոն Ասլանյան, Նարեկ Սամսոնյան, Նարեկ Մալյան, Վազգեն Սաղաթելյան։ Հիմա էլ գումարվեցին Տավուշի ընդվզման շրջանակներում կալանավորված անձինք, որոնցից 2-ի վերաբերյալ շատ կուզենամ ներկայացնել հենց այս ամբիոնից»,- ասաց նա։

Նա նշեց, թե երբ անձամբ ծանոթացավ, թե ինչ հիմքերով են այդ մարդիկ կալանվորվել ուղղակի ապշել էր։

Ըստ Մինասյանի՝ նրանցից մեկը Արմեն Ալավերդյանն է։ Արմենը սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 18-ը 2020 թվականի զորակոչվել է և իրականացրել իր մարտական ծառայությունը։

«Գիտե՞ք՝ Արմենին ներկայացվող «մեղադրանքը» որն է։ Հայտնի տեսանյութում երևում է, որ երկրապահ կամավորական ջոկատի ամենագնաց մեքենան դիտորդի կարգավիճակում հայտնված ոստիկանների հայացքի ներքո մխրճվում է քաղաքացիների մեջ։ Արմենը մեկ անգամ բռունցքով հարվածում է մեքենայի դիմացի հատվածին։ Արմենին կալանավորել են մեկ ամսով։ Բացի այն, որ այդ արարքում որևէ հանցակազմ չկա, ուղղակի աբսուրդ է նման հիմքով անձին անազատության մեջ պահելը կալանքի տեսքով»,- ասաց նա։

Իսկ երկրորդ դրվագը վերաբերում է Հովհաննես Ղուկասյանին, ով դիպուկահար է և սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ը մարտական գործողությունների է մասնակցել։

Մինասյանի խոսքով՝ նրան ներկայացվող մեղադրանքն այն է, որ 2 անգամ է նույն տեղին խփել։ Աբսո՛ւրդ է։ Նրան էլ են կալանավորել մեկ ամսով։ Փոխանակ պետությունն իր սուրբ պարտականությունը կատարի, հոգեբանական աջակցություն ցուցաբերի հատկապես այն երիտասարդներին, որոնք 18 տարեկանում զորակոչված անմիջապես մտել են մարտական գործողությունների մեջ, իր պարտականությունը թողած մեղադրանք է ներկայացնում, որ կատարել է ոստիկանության պարտականությունը, չի թողել, որ մարդկանց վրաերթի ենթարկի այդ մեքենան։

«Սրա՞նք են մեծամասնության կողմից հիմնավորված համաչափ կալանավորման դեպքերը։ Ես բերեցի 2 օրինակ, այսպիսիք բազմազան են։ Հուսով եմ, որ գլխավոր դատախազությունը կփոխի խափանման միջոցը։ Երկրապահ համարվող կառույցը հանցավոր վարք դրսևորելով մեքենան վարում է դեպի բնակիչները, այդ հանցագործությունը կանխելու համար մարդկանց տարել ու փակել են»,- հավելեց նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031