Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է | Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան | Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը | Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան | ՈՒՂԻՂ. Աչք մի փակեք Արցախի սպшնդի վրա. ակցիա | Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան | Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» | ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Շարունակական զիջnւմները չեն կարող զuպել шդրբեջшնшկшն ծшվшլшպшշտnւթյnւնը

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից NewDay.am-ին հայտնում են․

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը, մասնավորապես` ներկայումս Տավուշի մարզի նկատմամբ։ Ադրբեջանի անհիմն տարածքային պահանջները, այդ թվում՝ Հայաստանի Տավուշի մարզի և, այսպես կոչված, «անկլավների» նկատմամբ, ինչպես նաև Հայաստանի Սյունիքի մարզով արտատարածքային տրանսպորտային կապի վերաբերյալ, բացարձակապես անընդունելի են։

Ադրբեջանը, հրաժարվելով դուրս բերել իր զինված ուժերը 2021թ. ի վեր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի ավելի քան 200 քառ․ կմ տարածքից, ճնշում է գործադրում Հայաստանի Հանրապետության վրա՝ իր վերահսկողության տակ առնելու ՀՀ Տավուշի մարզի ռազմավարական տարածքները։ Այսպիսով` Ադրբեջանը «սահմանազատման և սահմանագծման» քողի տակ իրականացնում է հողազավթում, ինչն էլ ավելի կխորացնի Հայաստանի խոցելիությունը։

Եթե ​​Ադրբեջանը վերահսկողության տակ վերցնի Հայաստանի Տավուշի մարզի ռազմավարական նշանակություն ունեցող տարածքները, դա մեծապես կվտանգի Վրաստանի հետ Հայաստանի միջպետական ​​կապը, Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող գազատարը և կշրջափակի մի շարք հայկական գյուղեր, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի նրանց հայաթափմանը։ Բացի այդ, նոր իրավիճակը նաև կվտանգի Լոռու մարզի անվտանգությունը։

Չնայած գործընթացում ներգրավվմանը` Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ սա անվտանգության ամուր երաշխիքներ չի ստեղծում Ադրբեջանի կողմից հնարավոր ապագա ագրեսիայի դեմ։ Այսպիսով` Հայաստանի իշխանության ներկայիս գործողությունները, որոնք իրականացվում են առանց տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու երաշխիքի, հետագա կապիտուլյացիա են և հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։ Ավելին՝ դա թույլ կտա Ադրբեջանին ավելի լավ դիրքերից նոր ագրեսիա իրականացնել։

Մենք խորապես համոզված ենք՝ Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանը պատասխանատվության չի ենթարկվել Արցախում իր ցեղասպան քաղաքականության, Արցախի բնիկ ժողովրդի նկատմամբ իրականացրած էթնիկ զտումների համար։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում ներգրավված բոլոր հիմնական դերակատարներին՝ ներառյալ ԵՄ-ին, ԱՄՆ-ին և Ռուսաստանին, պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի նավթային բռնապետությանը՝ Հայաստանի և հայության նկատմամբ իր շարունակական ֆաշիստական ​​քաղաքականության համար: Որպես եվրոպական քաղաքացիակա հասարակաության կազմակերպություն՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ափսոսում է ԵՄ գործադիր իշխանության կողմից Ադրբեջանի բռնապետության նկատմամբ ցուցաբերած երկակի ստանդարտների համար:

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը համոզված է՝ Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակը։  Վերջինս շարունակում է քարոզել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը, որը ենթադրում է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքի յուրացում։

Ադրբեջանի համար շոշափելի ուժի և հետևանքների վրա հիմնված միասնական և ամուր դիմադրությունը ներկայումս միակ գործոնն է, որը կարող է զսպել ադրբեջանական բռնապետությունը և նրա ծավալապաշտական օրակարգը։

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031