Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

ՔՊ բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ. Բագրատ Սրբազան

Լրագրողների հետ զրույցում Կիրանցից դեպի Երևան քաղաքացիների քայլերթն առաջնորդող Բագրատ Սրբազանը ասաց, որ չի կարելի մեր կյանքի հաշվին իրենց տաքուկ սենյակներում նստած որոշումներ կայացնեն:

Պատասխանելով եկեղեցու՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին հնչած հայտարարություններին, Բագրատ Սրբազանն ասաց՝ իսկ մեր երկրում կա՞ քաղաքականություն։

«Մեր երկրում չկա քաղաքականություն, կա քմահաճույքներով, պարտադրանքներով , այլ մեթոդներով գործող մի կառուցվածք երևի»,- նշեց նա։

Ըստ Տավուշի թեմի առաջանորդի՝ այս երթը և գույն չունի, և միաժամանակ բազմագույն է։

«Այս շարժումը եռագույնի շարժումն է։ Ովքեր դրա մաս են կազմում՝ կուսակցություն են, կազմակերպություն են, անհատ են, ընտանիք են…գնացեք յուրաքանչյուրին հարցրեք, ի՞նչ նշանակություն ունի եռագույնը։ Սա հայ մարդու լինելության, գոյության մասին է, ստի պարտության, ճշմարտության հաղթանակի մասին է։

Մենք ստով կերակրված ժողովուրդ ենք, թշնամությամբ, ատելությամբ կերակրված ժողովուրդ ենք։ Այսօր տանը մարդիկ չեն կարողանում երկու բառ խոսել, դրա պատասխանատվությունն ո՞ւմ վրա է։ Համացանց մտեք, այսօր մարդկանց զրկել են իրենց տեսքով, ինքնուրույն նկարագրով արտահայտվելուց, դարձրել են կեղծ, զուտ գրող, փողով գրողներ։ Սա է իրականությունը։ Սա մեզ հարի՞ր է, պե՞տք է։ Ոչ։ Սիրելի ժողովուրդ, սա ձերն է, եկեք, միացեք։ Այս շարժման հիմնական առանցքը դա է։

Մենք ասում ենք, որ սա (սահմանազատում-խմբ.) ապօրինի, հակաօրինական գործընթաց է, պետք է դադարեցվի։ Չորս տարի առաջ եմ ասել՝ չի կարող լինել այդպիսի բան, որ մեր կյանքի հաշվին իրենց տաքուկ սենյակներում նստած որոշումներ, վճիռներ կայացնեն։ Էն ժամանակ էլ ասեցին՝ քաղաքականություն-մաղաքականություն։ Ճիշտ ենք անում, եթե խառվում ենք քաղաքականությանը, դուք չեք կարողանում, դրա համար էլ մենք ենք խառնվում։ Սա իմ երկիրն է, իմ հայրենիքն է, իմ ընկերների, իմ եղբայրների, ես կուսակից ընկեր ունեմ, որին հուղարկավորել եմ այս հայրենիքի համար»,- ասաց Սրբազանը։

Ըստ նրա՝ սա է իրականությունը, կամ պետք է ունենանք պետություն, որը գլուխը բարձր ապրում է՝ բոլոր տառապանքներով, դժվարություններով՝ հաղթանակի միտված, կամ էլ պետք է վերանանք գնանք։

Սրբազանը նաև նշեց, որ այս օրերին ՔՊ-ից ուղերձներ են ստանում.

«Իրենք մնացին փողոցում, փողոցից չհասան տուն, չհասկացան, թե իրենք ով են, որտեղ են գտնվում, մնացին թքելով,  չհասկացան, թե իրենց գործունեության հետևանքով մարդկանց կյանքը ինչ աղետների է մատնվում, հայհոյանքով մնացին, ականջ կտրող, լեզու կտրող մնացին։ Փետուրներով վեր են կենում, ամբիոնից խոսում են, հետո գնում են խմելու ժամանակ իրար պատմում են։  Լրիվ ինֆորմացիները մեզ հասնում է հենց իրենց միջից։

Ասեմ ձեզ, որ իրենց «Քաղաքացիական պայմանագրի» բարձրաստիճան անդամները, որոնց ողջունում եմ,  արդեն իսկ ներքին ուղերձներ են մեզ հղում, թե ինչպես կարող են միանալ։ Սա էլ իրենց պատգամ, թող հիմա մտածեն դրա մասին։ Սրա մասին չէի ուզում ասել, տղեք, չվախենաք, ոչինչ»,- հավելեց Բագրատ Սրբազանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031