Ի պատասխան Աժ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե անհանգստացած է, որ հոգևորականները քաղաքականությանն են խառնվում՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն առաջնորդող Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասաց, որ ինքը մարդկանց վրա չի թքել երբեք, էն էլ թիկնապահների բռնած վիճակով, թող չվախենա դրանից։
Իսկ այն հարցին, թե շրջանառվում են տեղեկություններ, որ իրավապահներն ուզում են ուժ գործադրել՝ Սրբազանն ասաց․ «Ուժ ունեն, որ գործադրեն, թող գործեն, հետո, առաքյալն ի՞նչ է ասում՝ բոլոր տեսակի կապանքներն ու նեղությունները մեզ համար են, եթե պետք է դրանք ճշմարտության ճանապարհից շեղեն, ուրեմն մեր գոյությունն արժեք չունի։ Սիրելի ուժայիններ, սպասում եմ ձեզ, եկեք իրավական լծակներ գործադրեք, փորձեք, կատարեք հրամաններ, որոնց հետ, վստահ եմ, որ հաշտ չեք, ինչպես ականազերծման գործընթացում հաշտ չէին տղաները և շատերը հրաժարվում էին»։


















































