«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթին միացած Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, պատասխանելով այն դիտարկմանը, թե որպես վարչապետի թեկնածու իր անունն է շրջանառվում, հայտնեց ինքը չի եկել այս հարցը քննարկելու, եկել է աջակցելու Բագրատ Սրբազանին և բոլոր նրանց, ովքեր իրենց իրավունքների համար պայքարում են։
Ըստ Թաթոյանի՝ այն գործընթացը, որը կոչում են սահմանազատում, անօրինական է։
Նրախոսքով՝ այս պրոցեսը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում, մեր անվտանգության համակարգը խաթարող պրոցես է։ Այդ հանձնաժողովները որևէ իրավական հիմք չունեն։ Այս գործընթացը կոպտորեն հակադրվում է մեր շահերին, ստեղծվում է կարծրատիպ, թե իրականացվում է օրինական սահմանազատում։
Նա հավելեց, որ պաշտոնական հայտարարությունները վկայում են, որ չկա որևէ համաձայնագիր։
Թաթոյանը նաև նշեց՝ խիստ վտանգավոր գործընթաց է սկսվել եկեղեցու նկատմամբ, իշխանությունները թիրախավորում են եկեղեցին և սրբազանին։


















































