Փամբակ գետում տղամարդու դին հայտնաբերելուց հետո փրկարարները որոնում են երկրորդ անձին | Երևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց | ԿԸՀ-ն մերժում է ներկայացրած բոլոր 7 դիմումներն ամբողջությամբ․ ԿԸՀ նախագահ | Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է | Կարելի է քայլուղի բացել ձորից դեպի համալիր, համալիրից՝ ձոր. Փաշինյանը տեղում ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին (տեսանյութ) | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա | «Ոչ այդքան տեսանելի, բայց նաև ոչ այդքան հեռու ապագայում Թուրքիան է «պատրաստվում» դառնալ ռազմա-քաղաքական կոնֆլիկտների հաջորդ թիրախը». Արտակ Զաքարյան | 10 տարի շարունակ իմ միսը կերել են դրա համար, պիտի արդարանաս մի բանի համար, որի հետ դու ընդհանրապես կապ չունես․ Արփինե Հովհաննիսյանը՝ «Հաց բերողի» մասին | Ելույթ ունեցողների շարքում տեսա «ամենաթունդ» ընդդիմադիր գործչին, ով սահմանի, ձկան, ընտրության մասին խոսում է նույն հուզմունքով. Անի Գևորգյան | Կսպասենք, տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները ՍԴ-ում, թույլ տվեք փակագծերը չբացել. Արման Աբովյանը՝ ընդդիմության հետագա քայլերի մասին | Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին | Սա այն իշխանությունն է, որը չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին. Սրբուհի Գալյան | ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան | Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը | Ձուկ չեն արտահանել, բայց ռուսական պատժամիջոցների տակ են հայտնվել

Լրահոս

Ի՞նչ փաստաթուղթ են ստորագրել են Ալեն Սիմոնյանը և Իվանա Ժիվկովիչը (լուսանկարներ)

ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից NewDay.am-ին հայտնում են․

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 7-ին ստորագրել են Հայաստանի խորհրդարանի արձագանքման, արդյունավետության, թափանցիկության եւ ներառականության խթանում (Նոր Հայասատան՝ ժամանակակից խորհրդարան) երկրորդ ծրագրի իրականացման մասին փաստաթուղթ:

Ծրագրի նպատակն է աջակցել խորհրդարանի կարողությունների զարգացմանը վերապատրաստման, փորձագիտության եւ խորհրդատվության միջոցով:

Ստորագրման արարողությանը բացման խոսքով հանդես են եկել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՄԱԶԾ Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը ու Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը:

«Խորհրդարանական ժողովրդավարությանն անցում կատարելու առաջին իսկ փուլից ՀՀ Ազգային ժողովն ընդունել եւ ողջունել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագիրը: Ազգային ժողովի աշխատանքն ավելի թափանցիկ, արդյունավետ եւ հաշվետու դարձնելու մեր համատեղ ջանքերն ուղղված են մեր պետությունում լավ կառավարման համապարփակ եւ արդյունավետ համակարգի կայացմանը»,- իր ելույթում նշել է ԱԺ նախագահը:

Իվանա Ժիվկովիչը բարձր է գնահատել համագործակցությունը ՀՀ խորհրդարանի հետ, անդրադարձել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական բարեփոխումներին:

«Չնայած համաճարակի, հակամարտությունների եւ կլիմայի փոփոխության հետեւանքով առաջացած ահռելի խոչընդոտներին՝ Հայաստանը ցուցաբերել է տոկունություն եւ ժողովրդավարական բարեփոխումների անսասան նվիրվածություն:

Խորհրդարանի կարողությունների զարգացման նիստերից մինչեւ թվայնացված լուծումների ներդրում մենք պարտավորվում ենք Ազգային ժողովին զինել ժամանակակից կառավարման բարդ մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ գործիքներով եւ փորձով»,- ընդգծել է Իվանա Ժիվկովիչը:

Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնն իր ելույթում շնորհակալություն է հայտնել բարձր մակարդակի համագործակցության համար, կարեւորել «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» երկրորդ ծրագրի մեկնարկը:

Ծրագրի համակարգող Ռուզաննա Հայրապետյանը ներկայացրել է ՆՀԺԽ առաջին ծրագրի հիմնական ձեռքբերումները եւ երկրորդ ծրագրի նպատակներն ու բաղադրիչները, որից հետո տեղի է ունեցել ստորագրման արարողությունը:

Ալեն Սիմոնյանը եւ Իվանա Ժիվկովիչը ստորագրել են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» երկրորդ ծրագրի իրականացման մասին փաստաթուղթ, որին հաջորդել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի եւ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ համաֆինանսավորման համաձայնագրի ստորագրումը:

 

 

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև