ԱԺ դիմաց ԵՊՀ մի խումբ ուսանողներ ակցիա են իրականացրել։
Նրանք լրագրողների հետ զրույցում հայտնեցին, իրենք մտահոգված ուսանողներ են, ապակուսակցական, ոչ մի քաղաքական կողմնորոշում չունենք։ Իրենց խնդիրն են համարել բարձրաձայնել այն խնդիրների մասին, որոնք առկա են ՀՀ-ում։
Ուսանողները ստորագրահավաք են իրականացրել, որով իշխանություններից պահանջում են կասեցնել սահմանազատման գործընթացը և գործել Սահմանադրությանը համապատասխան։
ԵՊՀ ուսանողներից մեկը նշեց, որ իրենց են միացել նաև Բրյուսովի անվան համալսարանից։
Ստորագրահավաք են իրականացրել, 212 հոգի այս պահին ստորագրել է։
«Նույն պահանջով այս պահին մեր սրբազան հայրերից մեկը Կիրանցից երթ է սկսել և վաղն արդեն կլինի Երևանում»,- ասաց ուսանողուհին։
Նա հավելեց, որ իրենց պահանջն, ըստ էության, նույնն է։ Դիմում են ԱԺ-ին, որ կասեցնեն այդ գործընթացը։


















































