ԱԳ նախկին նախարարները, դիվանագետները, Արցախյան շարժման առաջամարտիկ Գուրգեն Մելիքյանը նույնպես միացել են Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին։
Լրագրողների հետ զրույցում ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ասաց, որ ժամանակն է փոփոխությունների։
Արա Այվազյանն էլ նշեց, որ այսօր պետք է լինել Հանրապետության հրապարակում՝ հաղթանակի, արժանապատվության, ինքնության համար։
Ըստ նրա՝ հաշտության օրակարգը, որն առաջարկել է Սրբազան հայրը, միանշանակ իրագործելի է, ուրիշ տարբերակ չկա։
















































