Այսօր Ալմաթիում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետական սահմանազատման շրջանակում համատեղ ականազերծել են համապատասխան տարածքները և ճշտել աշխարհագրական կոորդինատները։
Բայրամովը ընդգծել է, որ սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է։ Նա նաև նշել է, որ կարճ ժամանակահատվածում ահռելի աշխատանք է կատարվել:


















































