Skip to main content

Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց

Լրահոս

Ժամանակն է Ադրբեջшնի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խшղшղությшն պայմանագրում և uտnրшգրել այն․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ այժմ ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել  խաղաղության պայմանագրում և ստորագրել այն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը հայտարարել է՝ ելույթ ունենալով «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին» և մասնակցելով  «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկմանը:

Նա իր ելույթում ընդգծել է, որ չնայած բոլոր մարտահրավերներին՝ Հայաստանը հավատում է, որ ժողովրդավարության իրական և ամենաձգտող ուղեկիցը հարատև և կայուն խաղաղությունն է:

«Իմ կառավարությունը ստանձնեց դրա համար իր պատասխանատվության բաժինը: Վերջերս մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք Ադրբեջանի հետ՝ սկսել մեր միջպետական սահմանների սահմանազատումը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։

Դա նշանակում է, որ սահմանազատման ժամանակ մենք ուղղակի պետք է վերարտադրենք Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև վարչական սահմանները, որոնք Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն՝ դառնում են պետական սահմաններ: Սահմանների սահմանազատման գործընթացի մեկնարկը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի քառակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության իրականացումն է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և իմ միջև։ Դա տեղի ունեցավ Պրահայում»,- հիշեցրել է ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ այժմ ժամանակն այդ համաձայնությունները ներառել և արտացոլել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, մասնավորապես նշել է․

«Մեր տարածաշրջանային կայունության համար մեկ այլ առանցքային կետ է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը նախաձեռնել է իմ կառավարությունը: Այս նախագիծը ենթադրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերականգնում և բացում են տրանսպորտային և այլ հաղորդակցությունները՝ այն երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո, որոնցով դրանք անցնում են և համապատասխանում են հավասարության և փոխադարձություն սկզբունքներին»,- ընդգծել է վարչապետը։

Նա հայտնեց, որ հայեցակարգի այս տարրերը համաձայնեցվել են 2023 թվականի հուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահի և իր հանդիպման ժամանակ, որին օժանդակել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և արտացոլված են հանդիպման արդյունքում նախագահ Միշելի կողմից արված հրապարակային հայտարարության մեջ։

«Մենք պատրաստ ենք շարժվել ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։ Ուզում եմ շեշտել, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար ռազմավարություն է: Մենք հավատում ենք ժողովրդավարությանը, մենք ապրում ենք ժողովրդավարության մեջ»,- եզրափակել է Փաշինյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև