Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Հայաստանում զшնգվшծшյին ձերբшկшլnւթյnւնների ֆnնին քшր լռnւթյnւն է. կարծես թե Արևմnւտքը մի կnճшկն шնջшտել է․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ՀՀ-ում սկսված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ու բողոքի ակցիաները:

Նա ասել է, որ դա ինքնիշխան պետության ներքին գործն է։

Ընդ որում նա համեմատել է Արևմուտքի արձագանքները Վրաստանում, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի դեմ սկիզբ առած բողոքի ակցիաներին և Հայաստանում սկսված շարժմանը:

«Գիտեք՝ մենք միշտ ասում ենք, որ այս կամ այն երկրում ներքաղաքական կյանքը, ինքնիշխան պետության ներքին գործն է: Սակայն տվյալ պարագայում Արևմուտքի արձագանքն ապշեցնում է իր կայունությամբ: Բանն այն է, որ խոսքը հերթական երկակի ստանդարտների մասին է, և այս օրինակը լավագույնս ցուցադրում է այդ ամենը: Տեսեք՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչները բառացիորեն ամեն օր հարձակվում են Վրաստանի իշխանությունների վրա՝ իբրև թե ցուցարարների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար… Իսկ ի՞նչ ենք տեսնում Հայաստանի դեպքում. Արևմուտքի քար լռությունը երկրում տեղի ունեցող զանգվածային ձերբակալությունների ֆոնին, այնտեղ նաև կոշտ ուժ է կիրառվում: Կարծես թե Արևմուտքը մի կոճակն անջատել է», — ասել է Զախարովան:

Նա նշել է, որ «արևմտյան հայտնի լրատվամիջոցները հրահանգով թեժացնում են Վրաստանում ցույցերի թեման, այնպիսի մակարդակի ռեպորտաժներ են պատրաստում, որ ցուցարարներին ներկայացնում են որպես հերոսներ, որպես ցուցարարներ, որոնք գործում են օրենքի շրջանակում, ներում են նրանց ամեն իրավախախտում և նրանց ցանկացած հակաօրինակ գործողություն արդարացնում են»:

Ըստ Զախարովայի՝ ինչ վերաբերում է Հայաստանում բազմահազարանոց բողոքի ակցիաներին, ապա արևմտյան առաջատար ԶԼՄ-ները կարծես թե դրանք ստվերում են թողնում՝ ձևացնելով, թե այնտեղ ոչինչ տեղի չի ունենում: Կամ էլ Հայաստանում տեղի ունեցող այս զարգացումներն արևմտյան ԶԼՄ-ները մատուցում են որպես հայ ժողովրդի կամքը չարտահայտող և իբրև թե դրսից համակարգվող իրադարձություն։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031