Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Առևտրային ցանցերի գործունեության առնչությամբ ձևավորվել են մի շարք սկզբունքային դիրքորոշումներ

ՄՊՀ-ից NewDay.am-ին հայտնում են․

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի մայիսի 14-ին ընդունել է ««Լուստելեկոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 207-Ա որոշումը, որի շրջանակում, ի թիվ այլնի, ձևավորել է առևտրային ցանցերի գործունեությանն առնչվող հետևյալ սկզբունքային դիրքորոշումները

1.   առևտրային ցանցը մասնագիտացված սուբյեկտ է ․

2.  առևտրային ցանցը վաճառքը կազմակերպելիս պատասխանատու է ապրանքի,  այդ թվում՝ ապրանքի անվանման վերաբերյալ ստույգ և հավաստի տեղեկատվության տրամադրման համար

3.  առևտրային ցանցն ապրանքի, այդ թվում՝ ապրանքի անվանման վերաբերյալ տեղեկատվության համար հիմք է ընդունում ապրանքի վրա կամ դրա մակնշվածքում առկա տվյալները, իսկ այն դեպքում, երբ համապատասխան ապրանքը կոնկրետ անվանմամբ ներկայացնելը, օրենսդրության համաձայն, պահանջում է սերտիֆիկատ կամ այլ փաստաթուղթ, ապա նաև այդ փաստաթղթերը։ Ընդ որում, վերոնշյալ փաստաթղթերի բացակայության դեպքում առևտրային ցանցը պետք է դրանք պահանջի մատակարարից և կրում է դա չանելու բացասական հետևանքները ․

4.  առևտրային ցանցը պատասխանատու չէ ապրանքի, այդ թվում՝ ապրանքի անվանման վերաբերյալ սխալ տեղեկատվության տրամադրման համար, եթե վերջինս իր պարտականությունները կատարել է բարեխիղճ, այսինքն՝ սխալը պայմանավորված է ապրանքի վերաբերյալ տեղեկատվության համար հիմք հանդիսացած փաստաթղթերում առկա սխալով, իսկ առևտրային ցանցն իր հերթին ձեռնարկած ողջամիտ ջանքերով հնարավորություն չի ունեցել պարզելու տեղեկատվության ոչ հավաստի լինելը։ Ընդ որում, դա չի ենթադրում առևտրային ցանցի կողմից ոչ բնորոշ գործողությունների կատարումը, ինչպիսին է, օրինակ՝ ապրանքի բնութագրին համապատասխանությունը պարզելու նպատակով փորձաքննության իրականացումը։

Հիշեցնենք, որ Հանձնաժողովը, «Լուստելեկոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից («Չինար» սուպերմարկետ) «Արաքս Թռչնաֆաբրիկա» ընկերության արտադրության հավկիթները գնապիտակների վրա «Eco» բառի գրառմամբ իրացնելու առնչությամբ այն դեպքում, երբ դրանք առերևույթ չեն հանդիսանում հավաստված օրգանական գյուղատնտեսական արտադրանք, հարուցել է վարույթ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031