Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ այցելել է օկուպացված Արցախի Հանրապետության Շուշի քաղաք:
Նրանք ուսումնասիրել են Շուշիի բնակելի թաղամասերից մեկը:
Հաղորդվում է, որ Բելառուսի նախագահը քաղաքին նվիրել է բելառուսական տրակտորային տեխնիկա։
Լուկաշենկոն նախքան Շուշի գնալն Ալիևի հետ այցելել էր նաև օկուպացված Վարանդայի շրջան:


















































