Բագրատ Սրբազանն աջակիցների հետ մեկնում է Կիրանց:
«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման ավտոշարասյունն արդեն ճանապարհին է:
Այս պահին Կիրանց տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ: Անցակետից մինչև Կիրանց ընկած հատվածում ոստիկանական ուժեր են կենտրոնացված:
Հիշեցնենք՝ մայիսի 15-ին Կիրանցում սահմանազատման գործընթացի վերաբերյալ ԱԳՆ հաղորդագրությունից հետո կիրանցիները կրկին ճանապարհը փակել էին:
Ոստիկանական ուժերը երեկ ընդդիմադիր պատգամավորների և մշակութային մի շարք գործիչների արգելում էին մտնել Կիրանց:















































