Իրանի իշխանությունները հայտնել են, որ Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և նրանց ուղեկցող խմբի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա մայիսի 21-ին Թավրիզում։
Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը երեկ՝ մայիսի 19-ին, «կոշտ վայրէջք» է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։


















































