Բագրատ Սրբազանը հանդիպում է Արցախի կառավարության անդամների, պատգամավորների հետ։
Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ բնական է, որ հիմա Սրբազանին են հետևում։ Իրենք դարերի ընթացքում նախադեպ են ունեցել, երբ ՀՀ-ն պետականություն չի ունեցել և փրկությունը եկեղեցուց է եկել։ Եկեղեցին կարողացել է միավորել, համախմբել։ Սա արցախցու, իջևանցու կամ գյումրեցու կռիվ չէ։ Սա հայի կռիվ է, լինել-չլինելու հարց է։ Սա հավատն ու վստահությունն է՝ Արցախ վերադառնալու։ Անկախ իշխանություններից՝ իրենք ունենալու են միշտ նույն պահանջը։ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն այդ հույսն ու վստահությունը տալիս է։
Նա նշեց, որ Կիրանցում տեղի ունեցողը նույնն է, ինչ տեղի է ունեցել Արցախում։ Հիմա տեսնում են, թե ով է հանձնում Կիրանցը։ Վախը բերելու է նրան, որ մարդիկ ուղղակի չեն կարողանալու այնտեղ ապրել։ Դրանից ավելի վայրագը տեղի ունեցավ Արցախում։ Դա այս իշխանությունների ձեռագիրն է։















































