ԱԺ բրիֆինգների ժամին «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ասաց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը օրինական շարժում է, որը պաշտպանելու է ՀՀ քաղաքացիների և ՀՀ շահերը, և մենք մեր աջակցությամբ պետք է այն անշրջելի դարձնենք։
Հարցին՝ ի՞նչ փուլում է վարչապետին իմփիչմենթ հայտնելու գործընթացը, նա պատասխանեց, որ կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը իրենց օրակարգի մեջ է և այն կախված է Սրբազան շարժման արդյունքներից և այդ գործընթացում իրենք նախապատրաստական համապատասխան աշխատանքներ իրականացնում են և երբ հասնի ԱԺ, իրականացնելու են։















































