ՏԵՍԱՆՅՈԻԹ․ Կիրառական ռազմագիտության ծրագիր՝ ավագ դասարանի աշակերտների համար | «Զանգեզուրի միջանցքի» շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա. թուրք նախարար | Հայտնի է, թե երբ ԱԺ հանձնաժողովը կքննարկի սահմանազատման կանոնակարգը | «Իրո՞ք ուզում եք Նիկոլին հեռացնել և դատել, ուրեմն՝ կանգնեք ՀՀԿ-ի կողքին, կանգնեք Սերժ Սարգսյանի կողքին» | Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության և «Ցավի բժշկության ազգային ասոցիացիա»-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր | Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկ Սարգսյանը՝ Աննա Հակոբյանի հետքերով․ բիզնես ընթրիք Սարգսյանի մասնակցությամբ | Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Opel»-ը և «Kia»-ն | ԱՄՆ-ն և ԵՄ-ն պետք է առաջնորդություն ստանձնեն և օգտագործեն COP29-ը որպես լծակ՝ Բաքվից պահանջելու ազատ արձակել հայ բանտարկյալներին. Օսկանյան | Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը պարբերաբար «ձեռք է գցել» աշակերտներին, սակայն վախեցել են այդ մասին բարձրաձայնել. Նոր մանրամասներ | Իրավապահների ցուցադրական «նիկոլիզմի» պատճառով բոլոր երեխաներն ահավոր վախեցել են. Ռուբեն Մելիքյան | Ո՞վ է հաջորդը պաշտոնանկությունների շքերթում | Զելենսկին պատրաստ է վերջտալ պատերազմին  | Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց ԱԱԾ ներխուժման մասին | ԵՄ աջակցությամբ անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանում կբարձրանա նոր մակարդակի. ԱՆ

Լրահոս

Ստեփшնшկերտի քшղшքшպետին ու ևս երեք шնձի ձերբшկшլեցին

Քննչական կոմիտեից NewDay.am-ին հայտնում են․

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Դ․Ս․-ն, Ս․ Բ․-ի օժանդակությամբ, Ս․Ղ․-ի և Գ․ Պ․-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կատարել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն, ինչպես նաև պատրաստել է իրավունք վերապահող կեղծ փաստաթղթեր և Ս․ Ղ․-ի ու Գ․ Պ․-ի հետ խմբի կազմում օգտագործել դրանք։

Մասնավորապես, Դ․ Ս․-ն, խաբեության եղանակով՝ կոնկրետ փաստերը ձևախեղելով, իրականում գոյություն չունեցող կեղծ տվյալներ հաղորդելով, դիտավորությամբ խեղաթյուրելով իրականությունը, 2024թ․ փետրվարի տարբեր օրերին կայացրել է գույքեր՝ 4 ավտոմեքենաներ օտարելու վերաբերյալ կեղծ որոշումներ և Ս.Ղ․-ին ու Գ.Պ․-ին տրամադրել դրանք օտարելու գործարքներ կատարելու վերաբերյալ կեղծ լիազորագրեր։

Ս․Բ․-ն, օժանդակելով վերոնշյալ անձանց,  Ս․Ղ․-ին և Գ․Պ․-ին տրամադրել է նրանց կողմից վերոնշյալ 4 ավտոմեքենաներն օտարելու գործընթացի համար անհրաժեշտ՝ գույքահարկի մասով պարտավորություններ չլինելու վերաբերյալ համապատասխան տեղեկանքներ։

Ս․Ղ․-ն և Գ․Պ․-ն կեղծ տվյալներով փաստաթղթերը ներկայացրել են իրավասու պետական մարմնին, դրանց հիման վրա կատարվել են այլ անձանց նվիրաբերությամբ օտարման գործարքներ և իրավունքի պետական գրանցումներ։

Արդյունքում Դ.Ս․-ն, Ս.Ղ․-ն և Գ.Պ․-ն, Ս․ Բ․-ի օժանդակությամբ, առերևույթ հափշտակել են այլ անձի (անձանց) պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 19.100.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքեր՝ «TOYOTA HILUX 2.7», «VAZ 21214», «UAZ 390945-552» մակնիշի և «VAZ 212140» մակնիշի ավտոմեքենաներ:

Ձեռք բերված տվյալների հիման վրա Դ․Ս․-ի, Ս․Ղ․-ի և Գ․ Պ-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Ս․Բ․-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով,

Նշված 4 անձանց ձերբակալելու որոշում է կայացվել:

Նախաքննությունը շարունակվում է։ Քննություն է կատարվում՝ ինչպես նշված, այնպես էլ այլ գույքերի հնարավոր օտարման հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև