Մամուլում լուրեր են տարածվել, որ Նիկոլ Փաշինյանի` Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր գնալուց առաջ այնտեղից հանել-հեռացրել են բոլոր ծաղկեպսակները, այդ թվում՝ Ամենայն հայոց կաթողիկոսի և նախկին նախագահների անունից դրվածները։
Համացանցում նաև տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես են քաղաքացիները «Սրբազան պայքար» գրությամբ ծաղկեպսակով քողարկում Նիկոլ Փաշինյանի անունից դրված ծաղկեպսակը։


















































