Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Հայաստանի միջազգային հեղինակությանը և պետության հшմբшվին հшuցվшծ է шնդшռնшլի վնшu․ Հայտարարություն

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հայտարարությունը․

«Հայոց ողջ պատմության մեծագույն խորհուրդ ունեցող մայիսի 28-ի օրը և դրան նախորդող բոլոր իրադարձությունները վերջնականապես ապացուցեցին, որ ՔՊ վարչախումբը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բացարձակ հոգևարքի մեջ է և արդեն վերազանցել է մարդկային և բարոյական թույլատրելիության և ՀՀ օրենքների բոլոր հնարավոր սահմանները։ Քաղաքացիական անհնազանդության իրենց սահմանադրական իրավունքն իրականացնող ՀՀ քաղաքացիների հանդեպ վայրագության անպատկերացնելի դրսևորումները, որոնց զոհ դարձան անգամ անձեռնմխելիությամբ օժտված պատգամավորներ, ինչպես նաև անչափահասներ, կանայք, մնացին անպատիժ, և կայացավ անպատմելին՝ Հայոց վեհափառ կաթողիկոսի և Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորների մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտվեց իրավապահների համազգեստ հագած, բայց իրավապահի բարձր կոչմանը և մարդ լինելու արժեհամակարգին անհաղորդ մարդկանց խմբերի շղթայով, որոնք բիրտ և անիրավաչափ գործողություններով փորձում էին թույլ չտալ Սարդարապատի հերոսամարտի կայացման ակունքներում գտնվող Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների մուտքը հուշահամալիր։ Այնուհետև ծաղկեպսակներին հայտարարված անհեթեթագույն պայքարը, ապա՝ երեկոյան հընթացս հորինված պատճառաբանությամբ ՌԴ առաջին ալիքի հեռարձակման արգելումը վկայում են, որ Հայաստանը գահավիժում է ցնցումների վտանգավորագույն մի շրջան․ ՀՀ միջազգային հեղինակությանը և պետության համբավին հասցված է անդառնալի վնաս։

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը խստագույնս դատապարտում է գործող վարչակարգի կողմից իրականացվող իրավական ու բարոյական բոլոր արժեքներն ու նորմերը ոտնահարող գործողությունները՝ պահանջելով նման իշխանության անհապաղ հեռացումը՝ համաձայն ՀՀ քաղաքացիների հավաքական կամքի և ՀՀ օրենսդրության»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031