Ալմաթիում (Ղազախստան) սկսվել է ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը, որին ՀՀ-ն չի մասնակցում:
Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Կազմակերպության քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը։
Ըստ նրա՝ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, սակայն հայկական կողմը իրենց տեղեկացրեց, որ դեմ չէ սահմանափակ ձևաչափով որոշումների ընդունմանը։
Նա ասել է, որ սահմանափակ ձևաչափը «առանց Հայաստանի մասնակցության է»։


















































