Skip to main content

Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է

Լրահոս

Չի բшցшռվում՝ Լևnն Երшնnuյшնի մասով խիստ ու ծшնր nրnշnւմ լինի. ինչn՞ւ հետшձգվեց վճռի հրшպшրшկnւմը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ դատավոր Հարություն Մանուկյանը պետք է հրապարակեր ՀՀ նախկին ոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով վճիռը, սակայն այն հետաձգվել է եւ կհրապարակվի հունիսի 3-ին։ Պարզվում է՝ այս վճռից առաջ ԲԴԽ-ն, Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ Դատական դեպարտամենտի պատրաստած ֆիլմի հիման վրա, դատավոր Հարություն Մանուկյանի վերաբերյալ կարգապահական վարույթ էր հարուցել ու օրեր առաջ կարգապահական վարույթը կարճել է, ու չի բացառվում, որ վարույթի կարճմամբ իշխանությունները ակնկալում են նախկին պաշտոնյաների մասով իրենց համար ցանկալի որոշումներ ստանալ դատավորներից. ուստի չի բացառվում՝ Լեւոն Երանոսյանի մասով խիստ ու ծանր որոշում լինի։ Դատական համակարգում վստահ են՝ 8-9 տարվա ազատազրկումն անխուսափելի է։

Հիշեցնենք, որ 2018 թվականի «հեղափոխության» օրերին Բաղրամյան պողոտայում լուսաձայնային նռնակ կիրառելու առիթով հարուցված քրեական գործով է նա մեղադրյալի աթոռին: Օրեր առաջ Երանոսյանն իր վերջին խոսքն ասաց դատարանում։ Մեղադրող դատախազը պահանջել է 11 տարվա ազատազրկում։ Դատավոր Հարություն Մանուկյանը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանը մեղադրվում է հեղափոխության օրերին ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կիրառելու ժամանակ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Լեւոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ, դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էականորեն վնասել են քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը, ինչպես նաեւ անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ։

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը, վկայակոչելով Երանոսյանի ցուցմունքը, փոխանցել էր՝ հեղափոխության օրերին Երեւանի թե՛ Բաղրամյան պողոտայում, թե՛ Արցախի փողոցում ստեղծված իրադրությունն այնպիսին էր, որ կային հատուկ միջոցներ կիրառելու պայմաններ, հիմքեր, եւ այդ միջոցները կիրառվել են։ Հավելենք, որ նույնպիսի միջոցներ կիրառվել են ներկա իշխանության օրոք նաեւ անցած տարի սեպտեմբեին՝ կառավարության դիմաց, սակայն որեւէ պատիժ ու քրգործ չկա:»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031