ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, ում պահանջով Գյումրիում չեղարկվել է Տավուշի թեմի «Տա լույս» երգչախմբի համերգը, Տավուշի թեմի ուրարակիր Թովմաս Առաքելյանին, ով երգչախմբի պրոդյուսերն է, հայհոյել է, իսկ հոգևորականի զգեստն անվանել «դերյա»:
«Եկել, պրոդյուսեր ես ներկայանում, էդ դերյադ հանի, նոր խոսա»,- այսպես է նա խոսել Թովմաս Առաքելյանի հետ:
Առաքելյանի խոսքով՝ Դանիելյանը նաև հայհոյել է իրեն:


















































