Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Մեր հավատքը զորացնենք Սուրբ Էջմիածնով. այսօր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնով ամփոփվում է եկեղեցական տոներով հագեցած Արարատյան շաբաթը: Այն, Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանի խոսքով, խորհրդանշում է հայոց դարձը, հաղթանակը կռապաշտության դեմ: Հիշատակվում են Հայաստանում քրիստոնեության հաստատման, դրան նախորդող պատմական իրողությունները: Շաբաթն անվանվում է Արարատյան, քանի որ հիշատակվող իրադարձությունները տեղի են ունեցել Արարատյան դաշտում:

Կաթողիկե Սուրբ Էջմիածինը

301 թվականին Հայաստանում քրիստոնեության հաստատման ու դրան նախորդող պատմական իրողությունների մասին նկարագրությունները մեզ հասել են Ագաթանգեղոսի պատմության շնորհիվ:

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը հիշատակն է այն տեսիլքի, որ երևաց Գրիգոր Լուսավորչին՝ Խոր Վիրապից ելնելուց հետո: Արարատյան դաշտում իջավ Միածին Որդին ու ոսկե մուրճով ցույց տվեց՝ որտեղ պիտի կառուցվի Էմիածինը։

«Բարձր ու ահեղ, ընթանում էր լուսեղեն զորքի առջևից և ձեռքին ուներ ոսկե մեծ կռան (մուրճ) և բոլորը նրա ետևից էին գալիս և Նա իջավ հասավ մինչև երկրի հատակը, քաղաքի մեջտեղը, խփեց լայնատարած գետնին և մեծ թնդյուններ հնչեցին անդունդների սանդարամետից»:

Ագաթանգեղոս պատմիչն է վկայում, որ Մայր Տաճարը կառուցվել է Տրդատ Գ թագավորի ու Գրիգոր Լուսավորիչ կաթողիկոսի օրոք` Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու առաջին տարիներին՝ 301-ից 303 թվականներին:

Ավանդության համաձայն՝ Տրդատը բարձրացել է Մասիս լեռն ու իր հետ բերել կարծր, անտաշ, ծանր ու մեծ քարեր` մատուռների շինության համար: Սուրբ Գրիգոր Լուսավորիչը սրբագործել է վայրը, այնուհետև կառուցվել է Մայր Տաճարը՝ Կաթողիկե եկեղեցին: Հայ եկեղեցու հոգևոր բարձրագույն իշխանությունն ու աթոռանիստը տեղակայվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

«Կույսերի հալածանքները, Գրիգոր Լուսավորչի Վիրապից ելքը, հայոց աշխարհում դարձը, այնուհետև տեսիլքը, Սուրբ Էջմիածնի հաստատումը ամրապնդեցին քրիստոնեությունը հայոց աշխարհում: Էջմիածինը դարձավ հայոց հոգևոր կենտրոնը, այն խորհրդանշում է քրիստոնեության, լույսի տարածումը»,- նշում է Տեր Պարթևը։

Հոգևորականը հավելում է. «Էջմիածին անվանումն ունի իր խորհուրդը, այսինքն՝ իջավ Միածինը՝ Հիսուս Քրիստոսը: Միածնի էջքով հաստատվեց Էջմիածինը մեր երկրում»։

Սրբություն Սրբոց

4-րդ դարի սկզբից Սուրբ Էջմիածինը դարձավ քրիստոնեության կենտրոն։ Այնտեղ ժամանակին հոգևոր-թարգմանչական գործունեությունն են ծավալել Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը: Տեղում է զարգացել հայ գրականությունը, փիլիսոփայությունը, աստվածաբանությունը:

Այսօր այնտեղ են պահպանվում սրբազան հնություններ, մասունքներ: Էջմիածնում է Սուրբ Գեղարդը, Գրիգոր Լուսավորչի, Հակոբ Մծբնայի, Թադեոս, Բարդուղիմեոս առաքյալների Սուրբ աջերը: Պահպանվում են արժեքավոր հայկական ձեռագրեր՝ 13-ից 18-րդ դարերի:

Տեր Պարթևի խոսքով` Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը մեզ համար առիթ պետք է լինի ևս մեկ անգամ խորհելու Սուրբ Էջմիածնի կարևորության մասին․

«Սուրբ Էջմիածինը պետք է դրոշմված լինի յուրաքանչյուր հայ քրիստոնյայի սրտում՝ որպես իր հավատքի անբաժան մի մասնիկ, մեծ ուխտավայր, հայոց հավատի օրրան, Սրբություն Սրբոց։ Այն աստվածային պարգև է աշխարհում առաջին քրիստոնյա ժողովրդին։ Պետք է մեր հավատքը զորացնենք Սուրբ Էջմիածնով:

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին մատուցվում է տոնական Պատարագ նաև կատարվում է Հայրապետական մաղթանք:

Աղբյուրը` Qahana.am

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031