Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Ռեժիմին քծնելու անշրջահայաց ծառայամտությամբ. դիտարկում

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.

«Սա Դանիել Դանիելյանն է, ԿԳՄՍ փոխնախարը, ով, ռեժիմին հաճոյանալու անշրջահայաց ծառայամտությամբ, չեղարկել է ու խոչընդոտել Տավուշից Գյումրի ժամանած «Տա լույս» երգչախմբի համերգը։

Հանձնարարել ապամոնտաժել բեմը․․․պատկերացնո՞ւմ եք սրա վարքի նողկալիությունը․․․

Տերերին հաճոյանալու ու նրանց հակաեկեղեցական թրենդին հավատարիմ՝ արդեն տգետի ծառայամտությամբ, սա սքեմը «դերյա» է կոչում ու խոսքը համեմում հայհոյանքով։

Այս գտածոին Ֆրանսիայից/Լիոնից են պեղել։

Եվ, եթե այս միջադեպը չլիներ, վերջին հոգս էր՝ հասկանալու, թե ով է սա։ Մի քանի միջոցառումներում սրա ցածրաբովանդակ, անհոդաբաշխ մտքերը բավական էին՝ պատկերացում կազմեու համար։

Անկեղծ ասած, չեմ էլ զարմացել՝ պատեհապաշտ այս տեսակը շատ է կառավարման տարբեր մակարդակներում։

Բայց ահա պարզվում է, որ սույն «խրոխտ մշակութայինը»՝ Հայաստանում խմբավարական կրթություն ստանալուց հետո, ըստ էության, նաև բանակից խուսափելով, թռել է Ֆրանսիա՝ Լիոնի մետրոպոլիայում խմբավարական ծառայութներ մատուցելու։

Դանիելյանի ոչ խմբավարական, ոչ էլ արտիստական՝ ոչինչ չասող կենսագրությունն, ինձ չի հետաքրքրում։

Պետական պաշտոնյան, այն էլ Հայաստանի համար առանցքային ոլորտ համակարգողը, այլ՝ ավելի կարևոր որակներ պետք է ունենար․․․

Պետք է, բայց սա է իրականությունը, և այն հաստատ հեռու է բարոյական սկզբունքներից․ ՀՀ քաղաքացին Հայաստանում ամբողջական կրթություն է ստանում, գուցե նաև պետական միջոցներով, լքում է երկիրն ու տարիներ հետո, հայտնվում է բարձր պաշտոնի, այն էլ՝ համակարգելու խիստ պատասխանատու մի ոլորտ՝ մշակույթը, որը հաստատ իր վրայով չէ։

Անգամ ներողություն հայտնելուց հետո չի լինի․․․

Այս վարքով ու արժեհամակարգով մարդն ԻՐԱՎՈՒՆՔ չունի համակարգել ոլորտը։

Ու սրան Ֆրանսիայից են պեղել․․․

ՄԱՔՐՈՒՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է․․․»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031