Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Հшկшկnռnւպցիnն կnմիտեն uտnւգnւմներ է սկսել Գնել Uանոսյանի մnր՝ шռшնձնшտուն կшռnւցելու փшuտnվ

Հակակոռուպցիոն կոմիտեում ստուգումներ են իրականացվում ՏԿԵ նախարարի թոշակառու մոր՝ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն կառուցելու փաստով։ Այս մասին հունիսի 3-ին Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։ Ստուգումների համար առիթ է հանդիսացել Գլխավոր դատախազության դիմումը, որին էլ նախորդել էր «Հետքի»-ի հոդվածը։

Մայիսի 16-ին «Հետքը» հրապարակել էր «Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում» վերտառությամբ հոդված։ Հրապարակման մեջ ներկայացրել էինք Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գտնվող հողամասի ձեռքբերման և կառուցապատման մանրամասները։ Նախարարը պարզաբանել էր, որ տունը կառուցվում է ծնողների համար եղբայրների միջոցով, որոնք արտագնա աշխատանքի միջոցով են գումար վաստակել։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների կողմից ենթադրյալ կոռուպցիոն գործարքներին իրավական պատշաճ գնահատական չտալու հարցերին, հակադարձել է, որ եթե հիմքեր լինեն, քրեական վարույթներ կնախաձեռնվեն։

«Ես ոչ մի բանից չեմ կաշկանդվում՝ ո՛չ անձերից, ո՛չ այդ մարդկանց զբաղեցրած պաշտոններից»,- նշել է Սասուն Խաչատրյանը և հայտարարել, որ ՔՊ-ականների վերաբերյալ որոշումներ կայացնելուց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ չի խորհրդակցում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031