ԱՏՁՄ-ից NewDay.am-ին հայտնում են․
Աշխարհի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսներից VivaTech 2024-ում այս տարի «ARMENIA» միասնական տաղավարում ներկայացավ նաև ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը` որպես ԱՏՁՄ նախագիծ։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ 10 ընկերություններով հայկական պատվիրակությունը «ՀԱՅԱՍՏԱՆ» (ARMENIA) միասնական տաղավարով Փարիզում մասնակցեց Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառումներից 8-րդ ամենամյա VivaTech միջազգային ցուցահանդեսին։ Աշխարհի տարբեր երկրներից 1000-ից ավելի ստարտափներով ու միջազգային հյուրերով ցուցահանդեսում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության թիմը ներկայացրեց հայկական տեխնոլոգիական ներուժն ու հրավիրեց բոլոր այցելուներին հոկտեմբերի 4-6-ին Երևան` բացահայտելու հայկական առաջատար տեխնոլոգիաները, իսկ հոկտեմբերի 4-7-ը՝ մասնակցելու նաև WCIT 2024 / DigiTec-ին` մասնակից դառնալու բիզնես շնորհանդեսների, սեմինարների, B2B հանդիպումների` «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ` էթիկայի շրջանակներում» խորագրով։
«ARMENIA» միասնական տաղավար են այցելել նաև Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, VivaTech-ի գործադիր տնօրեն Ֆրանսուա Բիտուզեն և ԱՏՁՄ-ի թիմի հետ քննարկել տեխնոլոգիական զարգացումների ու նոր հնարավորությունների մասին։ ԱՏՁՄ գործադիր Սարգսի Կարապետյանը նշել է, որ Վիվաթեքի մեր մասնակցությունը ցույց տվեց, որ մեր DigiTec տեխնոլոգիական ցուցահանդեսը չի զիջում իր որակի կամ մասնակիցների առումով․ «Եթե ավելի կարճ բնութագրեմ՝ ԴիջիԹեքն իր չափերով փոքր տեղական Վիվաթեք է։ Սակայն մենք ևս նպատակ ունենք ցուցահանդեսը միջազգային դարձնելու, ուստի հաջորդ տարի աշխատելու ենք այդ ուղղությամբ, որպեսզի որակական փոփոխություններ էլ ունենանք։ ԱՏՁՄ-ն այս տարի Վիվաթեքում մի քանի առաքելություն ուներ։ Նախ «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների արտահանման հետաքրքիր պայմանավորվածություն ունենք Ֆրանսիայում Հայաստանի դեսպանի հետ, որ հետագայում վստահ եմ՝ արդյունքներ կտա։ Բացի այդ VivaTech-ի գործադիր տնօրեն Ֆրանսուա Բիտուզեի հետ պայմանավորվել ենք փորձի փոխանակում անել։ Բացի այդ նաև նշեմ, որ ԱՏՁՄ-ն դուրս է գալիս Հայաստանի սահմաններից ու շատ մոտ ապագայում կունենանք այնպիսի ընկերությունների մեր շարքերում, որոնք մեր երկրում չունեն մասնաճյուղեր, սակայն կա՛մ միտք ունեն Հայաստանում գրասենյակ ունենալ, կա՛մ ունեն մեր տեսլականները համընկնում են»,-այցն ամփոփել է Սարգիս Կարապետյանը։
ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսի գործադիր տնօրեն Խաչատուր Հակոբյանը նշել է, որ 2023-ին ԱՏՁՄ-ն կազմակերպել է միանգամից 2 ցուցահանդես, որոնցից յուրաքանչյուրում մասնակցել է 120 ընկերություն և հյուրընկալվել ավելի քան 100 խոսնակ: Իսկ մինչև 2023-ի ավարտը մասնակից ընկերությունները ԴիջիԹեքի շնորհիվ կատարել են 100 միլիոն դրամից ավելի գործարքներ, ինչի մասին ևս պատմել են Վիվաթեքին զուգահեռ նեթվորքինգային հարթակներում․ «Վիվաթեքի այցելուներին ու տարբեր երկրների ստարտափերներին հատկապես զարմացնում էր մեր հայկական տեխնոլոգիական ամենամեծ ցուցահանդեսի ծավալներն ու հաճելիորեն զարմանում էին ցուցահանդեսի տարբեր տարիների տեսանյութերի կադրերից։ Մեր տաղավարում հյուրերի համար տպավորիչ էին նաև մեր արդյունքները: Մենք էլ նրանց սիրով հրավիրել ենք հոկտեմբերին գալ Երևան ու իրենց աչքով տեսնել ու ծանոթանալ հայկական տեխնոլոգիական համայնքին»,-փարիզյան այցն ամփոփել է ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսի գործադիր տնօրեն Խաչատուր Հակոբյանը։
Հիշեցնենք, որ ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսն ամենամյա միջոցառում է, որը 2005 թվականից իրականացնում է Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԱՏՁՄ)՝ համախմբելով և արտացոլելով Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, նորարարությունն ու հեռանկարները։ Ամեն տարի 80,000 այցելուներով ցուցահանդեսը դարձել է համաշխարհային տեխնոլոգիական միտումներին ծանոթանալու հարթակ: ԴիջիԹեք 2024-ն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 4-6-ին՝ «Մերիդիան» էքսպոկենտրոնում (Ոսկերիչների 1, Երևան):
Միջոցառման մասին մանրամասների համար կարող եք այցելել․
Facebook: https://www.facebook.com/digitec.armenia/
Instagram:https://www.instagram.com/digitec.armenia
YouTube: https://www.youtube.com/@TheUATE/videos
Website: http://www.digitec.am
PRESS RELEASE 05.06.2024
FROM VIVATECH IN PARIS, DIGITEC INVITED YEREVAN TO THE ARMENIAN TECH EXPO
DigiTec, Armenia’s premier technology exhibition, was prominently featured at this year’s VivaTech 2024, one of the world’s largest technology expos. The event saw the “ARMENIA” joint pavilion showcased as a collaborative project.
Supported by the Ministry of High-Tech Industry, a delegation of 10 Armenian companies participated in the 8th annual VivaTech international exhibition, held in Paris. VivaTech, a key event in Europe’s tech calendar, attracted over 1,000 startups and international guests from around the globe. The Union of Advanced Technology Enterprises (UATE) team highlighted Armenia’s tech prowess, inviting visitors to Yerevan from October 4-6 to explore cutting edge Armenian technologies and participate in WCIT 2024.
Prominent visitors to the “ARMENIA” pavilion included Armenia’s Ambassador to France, Hasmik Tolmajyan, and VivaTech Managing Director Francois Bituzet. They engaged with the UATE team to discuss technological advancements and new opportunities. Sargis Karapetyan, The CEO of UATE, emphasized that DigiTec’s participation demonstrated its competitive quality and diverse participants. He remarked, “DigiTec is like a small local VivaTech. Our goal is to internationalize our Expo, working towards qualitative changes next year. UATE had multiple missions at VivaTech, including an exciting agreement with the Armenian Ambassador in France for the export of “Armath” engineering makerspaces, which promises future results. We also planned experience exchanges with VivaTech’s Managing Director, Francois Bituzet. Furthermore, UATE is expanding beyond Armenia, soon incorporating companies that plan to establish branches in our country or share our vision.”
Khachatur Hakobyan, The CEO of DigiTec, highlighted the achievements of 2023, where UATE organized 2 exhibitions with 120+ participating companies and 100+ speakers. By the end of 2023, transactions exceeding 100 million AMD were facilitated thanks to DigiTec. “VivaTech visitors and startups were particularly impressed by the scale of our largest technological exhibition in Armenia. The videos from past exhibitions left a lasting impression on our booth guests. We cordially invited them to visit Yerevan in October to explore and engage with the vibrant Armenian tech ecosystem firsthand.” summarized Khachatur Hakobyan.
DigiTec is an annual event organized by the Union of Advanced Technology Enterprises (UATE) since 2005. It showcases Armenia’s technological potential, innovation, and future prospects, attracting 80,000 visitors each year and serving as a platform for global tech trends. DigiTec 2024 will be held from October 4-6 at the “Meridian” Expo Center (1 Voskerichner St, Yerevan).
For more information, visit:
Facebook: https://www.facebook.com/digitec.armenia/
Instagram:https://www.instagram.com/digitec.armenia
YouTube: https://www.youtube.com/@TheUATE/videos
Website: http://www.digitec.am


















































