Լրագրողների հետ զրույցում «Գազ օիլ» ՍՊԸ-ի սեփականտեր՝ Շուշանիկ Հայրապետյանի ամուսին ներկայացած անձը, ով չցանկացավ տեսախցիկների առաջ խոսել և անունը հրապարակել հայտարարեց, որ պատվեր է կատարվել, օբյեկտը պայթեցված է։
Նա ասաց՝ կասկածներ ունի, անունը չի հրապարակի։ Գնացել է, տվյալները տեղեկացրել է, տվել է սարքավորումները։ Համագործակցելու է քննիչների հետ, մինչև վերջին պահը գնալու է, բացահայտի, Քննչական կոմիտեն կպարզաբանի։
Նա պնդեց, որ գազալցակայանն անցել է փորձաքննության բոլոր փուլերը։
«Սերտիֆիկատը ստացել ենք, մեկ տարվա մեջ՝ 3 անգամ»,- ասաց նա։

















































