Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ

Լրահոս

Կսшհմшնվի կիբեռհшնցшգnրծnւթյnւնների ցшնկ, IP հшսցեն կտրшմшդրվի դшտшկшն վերшհuկnղnւթյшն շրջանակներում

Կառավարությունը կսահմանի կիբեռհանցագործությունների ցանկ՝ առանձին հավելվածի տեսքով։

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Արփինե Սարգսյանը ասաց, որ կառավարությունը կսահմանի կիբեռհանցագործությունների ցանկ՝ առանձին հավելվածի տեսքով, որը թույլ կտա թե՛ միջազգային մակարդակներում, թե՛ նաև ներպետական մակարդակներում նույնականացնել կիբեռհանցագործությունները։ Ցանկը բխում է մեր միջազգային պարտավորություններից, դրանք Բուդապեշտի կոնվենցիայով նախատեսված հանցագործություններն են։

Ըստ նրա՝ երկրորդ փոփոխությունը վերաբերվում է քրեադատավարական ընթացակարգերին։

«Առաջարկում ենք քրեադատավարական օրենսգրքում հստակ տարանջատել բաժանորդային, փոխանցվող և բովանդակային տվյալները։ Այսօր IP հասցեն տրամադրվում է ոչ թե դատական վերահսկողության տիրույթի շրջանակներում, այլ քննիչի համապատասխան որոշման հիման վրա՝ դատախազի հաստատմամբ։ Բայց կան ՄԻԵԴ-ի մի շարք վճիռներ, որտեղ նշվում է, որ IP հասցեն բովանդակային շատ լուրջ տեղեկություն կարող է տալ անձի մասին, այդ թվում՝ համացանցում նրա ամբողջ տեղաշարժի մասին կարող է տեղեկություն տալ։ IP հասցեից կարող ենք գալ դեպի բաժանորդային տվյալների ստացում և հստակ նույնականացնել, թե ով է տվյալ անձը, որը համացանցում այս կամ այն կայքէջն է օգտագործել կամ այս կամ այն գործողությունները կատարել։ Հետևաբար, Եվրոպական դատարանը գտնում է, որ ՄԻԵԴ-ի 8-րդ հոդվածի տրամաբանության մեջ սա պետք է լինի դատական վերահսկողության առարկա։ Ըստ այդմ, առաջարկում ենք IP հասցեն ստանալ դատական վերահսկողության շրջանակներում»,- նշեց Սարգսյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև