Հավաստի լուրեր

1 զոհ, 1 վիրավոր. Հերհերի ջրամբարի մոտ բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը 2020-2023թթ. ռազմավարական առումով լուրջ առավելություն է ստացել. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նախկին որևէ ղեկավարման վերադարձ բացառված պիտի լինի մեր կյանքում». Բագրատ Սրբազան | ՈՒՂԻՂ.«Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն». քննարկում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էս վերջերս հարսանիքի էի, ու հարկ վճարողի կենացը չեմ խմել. գուցե դա են համարել ծանր հանցագործություն | Փուլ առ փուլ վերականգնվում է շենքերի ճարտարապետակամ դիմագիծը | Հովտաշատ գյուղում հրդեհ է բռնկվել փայտե տնակում | Հայ գերիները Բաքվում ենթարկվում են դաժան վերաբերմունքի․ Պատգամավորը դիմել է միջազգային մարմիններին | Երևանը կարդում է | «Նիկոլի վերջին ասուլիսը օվերտոնի մեծ ու փոքր պատուհանների մի խայտառակ սկվազնյակ էր՝ ստի և մանիպուլյացիայի պերեդոզով». Նաիրա Զոհրաբյան | «Ե՛վ քաղաքական հայացքներն են պատճառը, և՛ Դավիթ Գյուրջինյանի անձնական վրեժխնդրությունը»․ Նախկին պրոռեկտորն ահազանգում է՝ Վ․ Բրյուսովի անվան համալսարանի 40 դասախոսների ազատել են աշխատանքից | Ադրբեջանն ակտիվորեն զինվում է և պատրաստվում Հայաստանի դեմ նոր ագրեսիայի | Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի հարակից տարածքի շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է | Աննա Հակոբյանի «սվիտան». Որքանո՞վ կարող են իրականում անկախ լինել… օրենսդրությամբ անկախ ինստիտուտները | Ալեն Սիմոնյանը նոր օգնական ունի

Լրահոս

Սլովակիայում մեկնարկել է Եվրшխnրհրդшրшնի ընտրnւթյnւնների քվեшրկnւթյnւնը

«ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով RTVS հանրային հեռարձակողին հայտնում է, որ Սլովակիայում սկսվել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը։ Այն անցկացվում է հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի դեմ մահափորձից երեք շաբաթ հետո։

Նշվում է, որ ընտրողների շրջանում մեծացել է աջակցությունը նրա գլխավորած «Ուղղություն-սոցիալ դեմոկրատիա» կուսակցությանը:

Եվրախորհրդարանի իրենց թեկնածուներին առաջադրել է 22 կուսակցություն և մեկ կոալիցիա։ Հունիսի 4-ին հրապարակված սոցիոլոգիական հարցման արդյունքների համաձայն՝ ընտրողների 22,5 տոկոսը մտադիր է քվեարկել Ֆիկոյի կուսակցության օգտին։ Հանրապետության ամենամեծ լիբերալ ընդդիմադիր կուսակցությունը՝ Առաջադիմական Սլովակիան, կարող է հավաքել քաղաքացիների 20,6 տոկոս ձայները:

Երրորդ տեղը զբաղեցնում է Սլովակիայի ընտրված նախագահ Պետեր Պելեգրինիի հիմնած «Ձայն-սոցիալ դեմոկրատիա» կուսակցությունը։ Նրան աջակցում է սլովակների 14 տոկոսը: Ընտրություններին մասնակցությունը կարող է հասնել 44 տոկոսի։

Սլովակիայում ընտրատեղամասերը բացվել են ժամը 07:00-ին: Քվեարկությունը կտևի մինչև 22:00-ն: Արդյունքները պարզ կդառնան հունիսի 9-ի  կեսօրին։ Հունիսի 8-ին 5,5 միլիոնանոց հանրապետությունում ավելի քան չորս միլիոն ընտրող ընտրում է Եվրախորհրդարանի 15 անդամի հինգ տարի ժամկետով։ Նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2019 թվականի մայիսի 25-ին: Մասնակցությունը կազմել է 22,74 տոկոս։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30