Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Ժшմը 15։30-ին եկեք Բшղրшմյшն, այստեղ եղեք, որ մեր խնդիրների լnւծմшնն անցնենք․ Uրբшզшնը կnչnվ դիմեց ժnղnվրդին

Առիթը օգտագործելով՝ դիմում եմ ժողովրդին՝ ժամը 15։30 եղեք այստեղ՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկ, մեր հանդիպման վայրը, որովհետև ժամը 16։00-ին ԱԺ խորհրդի նիստն է․ այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Այստեղ եղեք, որ մեր խնդիրների լուծմանն անցնենք։ Կարևոր է բոլորի ներկայությունն անխտիր»,- հայտարարեց նա։

Դիտարկմանը՝ ոստիկանությունը հայտարարել է, թե երեկվա դեպքերի հետ կապված, թե կանխատեսել են՝ հնարավոր է պետական պահպանության շենք գրավեն, դրա համար չեն թողել պատգամավորներին ԱԺ մուտք գործել, Սրբազանն ասաց, որ իրենք երբևէ շենք գրավելու մասին խոսե՞լ են։ Այդ շենքերը իրենցն են, գրավելու կարիք չունեն։ Բայց հաշվի առնելով ԱԳՆ դիմաց նրանց ցուցաբերած վարքը՝ հատկապես այդ մի քանի ղեկավար կոչվածներինը, ամեն ինչ պարզ է արդեն՝ ամբողջ գործողություններն ապօրինի են, որևէ օրինակ հիմք չունեն։

Սրբազանը նշեց, որ բնականաբար, իրենք իրենց օրինական պահանջներն իրականացնելու են։

Ինչ վերաբերում է այսօր սպասվող նիստին, Սրբազանն ասաց, որ նախ պետք է անվստահություն հայտնելու մասին նիստը տեղի ունենա, հաջորդական քայլերը, ըստ այդմ, կարվեն։

Նա ասաց, որ արդյունքը պետք է լինի այս մարդու կա՛մ հեռանալը, կա՛մ հեռացումը, ուրիշ ճանապարհ չկա։ Այս հաստատակամ ժողովուրդը հիմա անձրևի տակ է, գիշերն էլ նույն վիճակն էր մի հոգի չի գնացել, սա է ամենամեծ սարսափը այս մարդկանց։ Ոստիկանական շարքերը խելոք են։

Իսկ հարցին, կա՞ն երաշխիքներ՝ երբ արտահերթ նիստ հրավիրվի, ՔՊ-ականները քանակ կապահովեն, որ նիստը կայանա, նա պատասխանեց՝ կերևա, ընթացքը գնում է, կշարունակվի, կտեսնեն։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031