ԱԺ խորհուրդը կմերժի ընդդիմադիրների՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու միջնորդությունը։
Լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ասաց․ «Բա ի՞նչ պիտի անենք, իսկ ինչո՞ւ պետք է չմերժենք»,-
Նշենք, որ «Հայաստան» և « Պատիվ ունեմ» խմբակացություններն այսօր միջնորդություն ներկայացրեցին Ազգային ժողովի խորհրդին՝ վաղը կամ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։