Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

«Կարելի է մի քիչ զnւuպ ու դшստիшրшկվшծ լինել», «Ձեր պլինդnւզը հատակից վերցրեք ու զբшղեցրեք Ձեր տեղը»․ բшնшվեճ՝ ԱԺ-ում

ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ասաց, որ ինքը չի պատրաստվում իր նշաձողը գցել և այս կարևորագույն ամբիոնը կլոունադայի վերածել, ինչպես նախորդ խոսացողներն արեցին այստեղ, կշարունակի այն տեքստը, որով պատրաստված եկել է։

Նա անդրադարձավ ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանին, ով վերջերս իրեն մեղադրել էր մարտի մեկի հետ կապված դեպքերի լռության մեջ։ «Վերջերս Սոնա Ղազարյանն ու ուրիշներ ակնարկում էին մարտի մեկի կոնտեքստում իմ լռությունը, Սոնա, ասեմ որ իմ քաղաքական, ստեղծագործական կենսագրությունն ավելի երկար է, քան քո կենսաբանական տարիքը, կարելի է մի քիչ զուսպ ու դաստիարակված լինել»,- ասաց Գալստյանը։

Այս հայտարարությունը դուր չեկավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, նա ասաց՝ անջատել Գալստյանի խոսափողը։

«Ես ձեզ խնդրեցի, ասեցի եկեք առանց սադրանքների։ Իմ գործընկերոջը դու-ով դիմելով, վիրավորելով, հայտարարելով որ անդաստիարակ է շարունակում եք Ձեր տեքստը, Ձեր պլինդուզը հատակից վերցրեք և զբաղեցրեք Ձեր տեղը, Դուք այլևս ելույթ չեք ունենա»,- նշեցՍիմոնյանը։

Նա հավելեց, որ նկատողություն է արել իր գործընկերոջը, ով տեղից խանգարում էր, ինչն էլ իրեն իրավունք է տալիս հիմա էլ խոսել․

«Տիկին Գալստյանը վիրավորում է մեկ այլ կնոջ, որը գտնվում է դահլիճում, ես դա չեմ հանդուրժելու»,- ասաց նա։

Ապա Ալեն Սիմոնյանն միացրեց խոսափողը ասելով՝ Գալստյանը կարող է շարունակել ելույթը, բայց առանց վիրավորանքների։

Գալստյանն էլ ասաց․ «Տիկի՛ն Ղազարյան, կարելի էր մի քիչ զգույշ լինել, շատերը կարող էին չիմանալ, բայց հո Դուք լավ գիտեք, որ մարտի մեկի շրջագծում քանի բանտարկյալի եմ այցելել, քանիսի խափանման միջոցը երաշխավորել, այդ թվում փողերի յուրացման մեջ մեղադրվող այդ պահի Մատենադարանի փոխտնօրեն Ձեր սկեսրոջը՝ Արշակ Բանեչյանին։ Դուք կարմիր գծեր եք հատում և դրդում անուններ հնչեցնել»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031