Skip to main content

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղեր ա, թե Պուտինը տպտպացրեց Նիկոլի ուսին. Սպառնալիք է, որ գազով ու ծիրանով կախված ենք մի երկրից | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր

Լրահոս

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունից NewDay.am-ին հայտնում են․
Այսօր գործող վարչախմբի ղեկավարը երկրորդ անգամ կրակեց սեփական ժողովրդի վրա։ Կրակեց այնպես, ինչպես որ դա անում է թշնամին՝ անսպասելի ու նենգաբար։
Հուլիսի 12-ին անհնազանդության խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանությունը չբավարարվեց բիրտ ու անհամաչափ ուժ կիրառելով։ Գործի դրվեցին լուսաձայնային նռնակներ։ Սրա հետևանքով ավելի քան 50 քաղաքացիներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
Ընդ որում, դրանցից շատերը բնորոշ են առավելապես պատերազմական գործողությունների ժամանակ ստացած վիրավորումներին։
Եվ այսօրվա խայտառակությունը տեղի ունեցավ միայն նրա համար, որպեսզի գործող վարչախմբի ղեկավարը կարողանա ճողոպրել Ազգային ժողովի շենքից։
Աջ ու ձախ ժողովրդի քվեն ունենալու գլուխգովանության փուչիկն էլ պայթեց ու տակն այլևս ոչինչ չմնաց։ Միայն վախեր ու աթոռից կառչած լինելու դատապարտված մոլուցք։
«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ անհնազանդության խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից բիրտ ուժի և հատուկ միջոցների կիրառումը։
Տեղի ունեցածի միակ մեղավորն ու պատասխանատուն այլևս լեգիտիմություն չունեցող և իշխանությունը կորցնելու վախից ամեն ինչի ընդունակ գործող վարչախմբի ղեկավարն է։
Առաջին իսկ օրվանից լինելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողքին՝ ևս մեկ անգամ վերահաստատում ենք մեր աջակցությունը Սրբազանին, շարժման մասնակիցներին և համակիրներին։
Facebook
Twitter

Կարդացեք նաև