Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկում է ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ

Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկում է ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ: Այս մասին Փաշինյանը հայտարարել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ՝ անդրադառնալով հրադադարի ռեժիմի խախտման մասին Ադրբեջանի ՊՆ-ի վերջին հաղորդագրությունների վերաբերյալ հարցին։

«Վերջին օրերին մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն է տարածում Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ, և մեր պաշտպանության նախարարությունը հերքում է այդ տեղեկությունները։

Այստեղ կարող է երկու տարբերակ լինել, կամ այդ տեղեկությունները երկու բանի մասին կարող են վկայել։ Մի դեպքում, որ իրոք հրադադարի ռեժիմի խախտում կա, մյուս դեպքում, որ այդ տեղեկատվությամբ փորձ է արվում էսկալացիա կամ էսկալացիայի ֆոն ստեղծել։ Բոլոր դեպքերում թե՛ առաջինը, թե՛ երկրորդը մեր քաղաքական կամքը չէ։ Ես արդեն ասացի, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը կառավարության անունից հերքում է այդ տեղեկատվությունը։ Բաց նաև կարծում եմ, որ այս իրադրությունը որոշակի հասցեագրման կարիք ունի, ու ամեն անգամ ճշմարտությունն իրապես պարզելու համար ոչ միայն միակողմանիորեն, այլև ընդհանրապես, այդ թվում՝ միջազգային հանրության համար, վատ գաղափար չի լինի, եթե հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ձևավորենք Ադրբեջանի հետ։ Սա կարելի է ընդունել և ընկալել որպես առաջարկություն։ Եթե կողներից մեկը հաղորդում է մյուս կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին, տեղում գործարկվում է համատեղ քննության մեխանիզմը։ Ընդ որում, դա կարող են լինել երկու կողմերի զինվորական դատախազությունները և համապատասխան մարմինները»,– ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ քաղաքական կամքի և պայմանավորվածության դեպքում դժվար չի լինի նման մեխանիզմ գործարկել։

«Այդ ամենը կարելի է անել առանց բյուրոկրատական քաշքշուքի, ուղղակի երկրների ղեկավարների համապատասխան հանձնարարությամբ։ Կարծում եմ, որ սա իսկապես կարող է աշխատել»,- եզրափակեց Փաշինյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031