Հավաստի լուրեր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունը բազկաթոռամետ է, շուստրիությունները չեն անցնում .Podcast Անի Գևորգյանի հետ 20:30-ին | «Ես քեզանից ներողություն չեմ խնդրի, անգամ եթե դրա համար ինձ ճաղերի հետևում փակեն». Դիանա Մարտիրոսյանը՝ լրագրողին. Aravot.am | Շարունակելու ենք իրականացնել տարբեր ծրագրեր՝ Երևանն առավել ներառական ու մատչելի դարձնելու համար. Տիգրան Ավինյան | Վահե Ղազարյանը Սյունիքում անցել է Փաշինյանի հանձնարարականի կատարմանը | Խաղաղության պայմանագրի վերաբերյալ լավատեսական ուղերձների ֆոնին Թուրքիայից հիշեցնում են, որ դա ենթադրում է նաև «Զանգեզուրի միջանցքի» շուրջ համաձայնեցում․ Տիգրան Աբրահամյան | Մոնտաժված կադրեր, կեղծ ուրախություն. «Հրապարակ» | Ո՞վ է այս վայրենության հեղինակն ու հովանավորը․ «Հրապարակ» | Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանն ԱՄՆ-ում հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տավուշում պայմանավորվածությունից ավել հող է հանձնվել, Ջերմուկում են ականազերծում. Ա. Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Չհանրային լսումներ». կոռուպցիոն տարրեր՝ Կարմիր սարը շահագործելու աղմկոտ գործընթացում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մյասնիկյան պողոտայում մեկնարկել են ճանապարհի նորոգման և դիտահորերի բարձրացման աշխատանքները | ՈՒՂԻՂ. Անի Գևորգյանի և Հռիփսիմի Ջեբեջյանի գործերով զարգացումներ | Հանուն իշխանության Փաշինյանը ՀՀ-ն վերածում է հակառուսական պլացդարմի. Հանրապետության հրապարակ | ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՈՒՂԻՂ. Չհանրային լսումներ Վեդի համայնքի Գինեվետ բնակավայրում | 44-օրյա պատերազմի մասնակիցը մի ամբողջ «զինանոց» էր թողել Արմավիրի մարզում

Լրահոս

Փnփnխnւթյnւններ՝ Երևանի մասին oրենքnւմ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից NewDay.am-ին հայտնում են․

Երևանի մասին օրենքում կկատարվեն որոշակի փոփոխություններ. թեթև վթարների դեպքում առավելագույնը 15 րոպեում ավտոմեքենաները պետք է տեղափոխվեն երթևեկելի գոտուց: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է ՃՈ հետ համատեղ քայլեր ձեռնարկել օրենքում փոփոխություններ նախաձեռնելու նպատակով:
«Մենք միակ երկիրն ենք, միակ քաղաքն աշխարհում, որ նման շռայլություն է թույլ տալիս. ռիսկերը ապահովագրական ընկերությունների համար բացառված են, և մենք բոլորս պետք է սպասենք հստակ իմանանք, որ, այո՛, 233 000 դրամի վնաս է եղել, արդյունքում՝ անգամ թեթև բախման ժամանակ ահռելի խնդիր է առաջանում կուտակումների հետ կապված: Այն վթարների դեպքում, որոնք մարդկային զոհեր չեն ենթադրում, ծանր վնասվածքներ չեն ենթադրում, պետք է ավտոմեքենաները առավելագույնը 15 րոպեի ընթացքում դուրս գան ճանապարհային երթևեկելի գոտուց»,- ընդգծել է քաղաքապետը:
***
Իլ դը Ֆրանս շրջանի հետ հաստատված գործակցությամբ իրականացվել են Երևանի հասարակական տրանսպորտի երթուղային ցանցի մանրամասն վերլուծություններ, ուսումնասիրվել է WYG ընկերության կողմից ներկայացված և ընդունված երթուղային նոր ցանցի վերջնական տարբերակը:
Միաժամանակ ուսումնասիրվել և վերլուծվել է Երևանի ճանապարհային ցանցը և մշակվել են կարճաժամկետ ու երկարաժամկետ գործողությունների ծրագրեր՝ հասարակական տրանսպորտի առանձնացված գծերի ամբողջական երթուղիների ներդրման համար: Զեկուցվել է, որ ֆրանսիացի գործընկերների կողմից որոշ առաջարկներ են  նեկայացվել երթուղային ցանցի արդյունավետության մեծացման համար:
Համապատասխան ձևավորմամբ, ինչպես նաև ճանապարհաշինական միջամտություններով առաջարկվող նախագծերը հնարավորություն են տալու վերափոխել փողոցներն ու մայթերը՝ հետիոտնի, հեծանվորդների, ծառերի ու ծաղիկների համար՝ ավելի շատ հատվածներ սահմանելով, հեշտանալու է ճանապարհային երթևեկությունը՝ ապահովելով երթևեկության ավելի փոքր հոսքեր:
«Այնքան ակնհայտ է, որ փոփոխություններն անխուսափելի են, որ նույնիսկ դրա հավելյալ հանրային քննարկման կարիքը չկա: Այստեղ ճաշակի հարց չէ, այստեղ բարեփոխման անհրաժեշտության հարց է, և ես կարծում եմ, որ մենք պետք է շարժվենք փուլային՝ սկզբում գծանշումներով ու կահավորմամբ, հաջորդիվ՝ արդեն գնանք նաև շինարարական միջամտության, ինչպես նաև Փարիզում է: Պետք է սկսենք այն հիմնական երթուղիներից, որտեղ երթուղային ամենամեծ ծանրաբեռնվածությունն է: Հաշվի առնելով ավտոմեքենաների քանակի աճի միտումը՝ մենք հասկանում ենք, որ ուղղակիորեն Երևան քաղաքը մի օր կանգնելու է: Այո, մենք բարդացնում ենք ավտոմեքենաների համար երթևեկությունը, բայց ինքնըստինքյան այդ կյանքը բարդանում է, բայց միևնույն ժամանակ հնարավորություն ենք ստեղծում ունենալ հանրային տրանսպորտ, որը թույլ է տալու ավելի արդյունավետ ու արագ շարժվել Երևանում»,- նշել է քաղաքապետը:
***
Երևանը տեղական ինքնակառավարման միակ մարմինն է, որ առաջին անգամ ներդրել է GIS համակարգ: Հարթակը մեծ հնարավորություններ է ստեղծում քաղաքի կառավարման և տեղեկատվության թվայնացման տեսանկյունից: Զեկուցվել է, որ համակարգն այժմ ընդլայնման փուլում է:
***
Երևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ: Փաստաթղթի մշակման աշխատանքներն ամփոփման փուլում են: Կարևորելով նախաձեռնված գործընթացները՝ քաղաքապետ Ավինյանն ընդգծել է, որ ներդրվող բոլոր համակարգերը պետք է համակցված լինեն ու մեկ ընդհանուր հիմքով:
«Մեր վերջնանպատակն այն է, որ ինչ-որ մի ժամանակ հետո GIS քարտեզում ամեն մի առանձին հողային միավորի վրա թափանցիկ, բաց ներկայացնենք ճարտարապետահատակագծային առաջադրանքները: Այսինքն՝ մարդու համար սա լինի հստակ իրավունք, որը թափանցիկորեն ներկայացված է Երևանի քաղաքապետարանի կողմից. քաղաքացին սեղմելով որևէ մի առանձնացված հողային միավորի վրա իմանա, որ տվյալ հատվածում հնարավորություն կա նախագծելու այս հարկայնության, այս խտության շենքային միավոր հստակ նպատկով՝ բնակելի, թե հասարակական»,- ընդգծել է քաղաքապետը:

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև