Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն X-ի իր էջում գրել է, որ շարունակում են ամրապնդել իրենց պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ։
Ջերմ և արդյունավետ հանդիպում իր գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ՝ Eurosatory-ի շրջանակում:
Գրառմանը կից նա լուսանկարներ է հրապարակել:
«Նոր կարևոր հանգրվան՝ CAESAR հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագրի կնքմամբ», — գրել է պաշտոնյան:


















































