Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնում է, որ Իրանի հյուսիս-արևելքում՝ Ռազավի Խորասան նահանգի Քաշմիր քաղաքում, 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Tasnim գործակալությունը գրում է, որ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 13:54-ին։
Հաղորդվում է ավերածությունների և 50 վիրավորի մասին:


















































