Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, մեկնաբանելով Ֆրանսիայի կողմից Հայաստանին CAESAR հրետանային համակարգեր մատակարարելու վերաբերյալ պայմանագիրը, հայտարարել է, որ Բաքուն «արդյունավետ չի համարում Ֆրանսիայի քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ», ըստ նրա՝ «դա վնասակար քաղաքականություն է»։
Ըստ Հաջիևի՝ աա հարված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ֆրանսիական ռազմականացման քաղաքականությունը քայլ է, որը կխթանի Հայաստանում «ռևանշիստական ուժերին»։ Հայաստանին մահաբեր զենքի մատակարարումը խիստ մտահոգիչ է: Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ՝ Ֆրանսիան պետք է պատասխանատու քաղաքականություն վարի։ Հայաստանը Հարավային Կովկասում «օկուպացիա և ագրեսիա» իրականացրած երկիր է. նման երկրին զինելն անընդունելի է»։
Ննենք, որ նախօրեին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտնել էր, որ Փարիզը շարունակում է ամրապնդել պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ:
«Նոր կարևոր հանգրվան՝ CAESAR հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագրի կնքմամբ», — X-ի իր էջում գրել էր նա:


















































