Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

ՔԿ-ի քննիչների համար կազմակերպվել և անցկացվել է երկօրյա դասընթաց․ մանրամասներ (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեից NewDay.am-ին հայտնում են․

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կողմից իրականացվող «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Ծաղկաձորում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների համար կազմակերպվել և անցկացվել է երկօրյա դասընթաց։

Այն ուղղված էր կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելմանը, դրա դեմ պայքարի քրեաիրավական գործիքակազմի բարելավմանը՝ հիմքում ունենալով ընտանեկան բռնության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով 2024թ. իրականացված ազգային օրենսդրության փոփոխությունները։

Դասընթացին մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի, ինչպես նաև` տարածքային ստորաբաժանումների թվով 24 քննիչներ, ովքեր զբաղվում են ընտանեկան և գենդերային հիմքով բռնության դեպքերի քննությամբ:

Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, Երևանում ԵԽ գրասենյակի՝ նշված ծրագրի ղեկավար Լիանա Ամիրբեկյանը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵԽ Երևանյան գրասենյակին՝ նման դասընթացի կազմակերպման համար, որը ընտանեկան և գենդերային հիմքով բռնությունների դեմ պայքարի ոլորտում ՀՀ-ում իրականացված օրենսդրական վերջին կարևոր փոփոխությունների լույսի ներքո կօգնի ՀՀ ՔԿ քննիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը։

Արսեն Այվազյանը տեղեկացրել է կանանց  նկատմամբ  բռնության և ընտանե­կան­ բռնութ­­յան կանխարգելման դեմ քրեաիրավական պայքարի համատեքստում, միջազգային գործիքակազմի և կիրառելի ստանդարտ­ների հիման վրա քննիչների մասնագիտական հմտությունների զարգացմանը, ինչպես նաև  մատաղ սերնդի հետ իրավագիտակցության բարձրացման, կանխարգելիչ նպատակներով անհրաժեշտ իրազեկման աշխատանքների իրականացմանն ուղղված ՀՀ ՔԿ նախաձեռնությունների, համակարգում կին քննիչների թվաքանակի ավելացմանն ուղղված քաղաքականության ու արձանագրվող դրական միտումների մասին:

Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն նախ գնահատանք է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի հետ արդյունավետ համագործակցության և ակտիվ ներգրավվածության կապակցությամբ։ Նա կարևորել է համագործակցության խթանումը միջազգային չափանիշների և ազգային օրենսդրության համապատասխանեցման, ընտանեկան բռնությունից տուժածների իրավունքների արդյունավետ պաշտպանության տեսանկյունից: Ընտանեկան, գենդերային հիմքով բռնության դեպքերի քննության ընթացքում միջազգային լավագույն փորձին ծանոթանալը, ըստ պարոն Լոնգանգեի, կարող է զինել քննիչներին Հայաստանում նման դեպքերի արդյունավետ հետաքննության և արձագանքման համար:

Դասընթացն անցկացրել են միջազգային և հայաստանյան փորձագետներ, որոնք ներկայացրել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեմ պայքարի  եվրոպական, կոնվենցիոնալ չափանիշները, պետությունների պարտավորությունները, միջազգային լավագույն փորձը, ՀՀ օրենսդրության բարեփոխումները։

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության վերաբերյալ քրեական գործերով հանցավորների քրեական հետապնդման ուժեղացմանը միտված քննչական մեխանիզմները, տուժողների նկատմամբ վերաբերմունքի առանձնահատկություններն ու զոհակենտրոն մոտեցումները, միջգերատեսչական համագործակցությանը, ոլորտային հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքների լավարկմանն առնչվող խնդիրներ։

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031