Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

38-шմյш տղшմшրդը, խшբեությшմբ uտшնшլnվ էլեկտրոնային դրшմшպшնшկների գшղտնшբшռերը, 3 քաղաքացուց 2,5 միլիոն դրամ է հափշտակել. մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեից NewDay.am-ին հայտնում են․

Բացահայտվել են Արտաշատի 38–ամյա բնակչի կողմից 3 տարբեր տուժողներից միևնույն հանցավոր սխեմայով ընդհանուր 2․500․000 ՀՀ դրամի չափով համակարգչային հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքները։

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ 38–ամյա տղամարդը, հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու  նպատակով, 2021թ․ դեկտեմբեր, 2022թ․ հունվար և փետրվար ամիսներին տարբեր հեռախոսահամարներից զանգահարել է երեք տարբեր քաղաքացիների։ Ներկայանալով որպես «Իդրամ» ՍՊ ընկերության աշխատակից՝ ստուգումներ կատարելու պատրվակով, նրանց խնդրել է իրեն տրամադրել հավելվածի գաղտնաբառերը։ Դրանք ստանալուց հետո, տվյալները մուտքագրելու միջոցով նա հասանելիություն է ստացել հիշյալ քաղաքացիների անվամբ նույնականացված «Իդրամ» դրամապանակներին։

Այնուհետև դրա միջոցով համակարգչային տվյալը, առանց օրենքով կամ պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության, մուտքագրելով` ՀՀ–ում գործող բանկերից մեկում առցանց եղանակով ձևակերպել է տարբեր չափերով՝ 100․000-ից մինչև 300․000 ՀՀ դրամի վարկային մի քանի պայմանագրեր։ Դրանից հետո «Իդրամ» դրամապանակին, որպես հատկացված վարկային միջոցներ մուտքագրված ընդհանուր 800․000 ՀՀ դրամից 600․000-ը փոխանցել է երեք տարբեր կայքում իր ծանոթների անվամբ գրանցված, սակայն փաստացի իր կողմից օգտագործվող խաղային հաշիվներին՝ կատարելով խոշոր չափերով համակարգչային հափշտակություն։

Մեկ դեպքում էլ, բացի նշված հանցավոր սխեմայով ձևակերպված վարկային միջոցներ հափշտակելը, 38-ամյա տղամարդը նաև տուժողի անվամբ թողարկված և վերջինիս «Իդրամ» դրամապանակին կցված բանկային քարտից ելքագրել է ընդհանուր 1.900.000 ՀՀ դրամ գումար՝ այն ևս հափշտակելով։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 38–ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին կրկին հորդորում է համակարգչային հանցագործությունների զոհ դառնալուց խուսափելու համար որևէ դեպքում բանկային հավելվածների, էլեկտրոնային դրամապանակների մուտքային տվյալները, հատկապես գաղտնաբառերը չտրամադրել անծանոթ անձանց՝ անկախ պատճառաբանություններից։ Անծանոթ անձանց կողմից բանկերի, ֆինանսական կազմակերպությունների անունից ներկայանալու և նմանատիպ տվյալներ խնդրելու դեպքում անհրաժեշտ է լրացուցիչ ստուգումներ, ճշգրտումներ իրականացնել այդ կազմակերպությունների հետ հաղորդակցվելու միջոցով, ինչպես նաև ահազանգել իրավապահ մարմիններին։

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031