Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան դեմարշ են արել՝ կապված Սևաստոպոլում տեղի ունեցած ահաբեկչության հետ։
Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները, որը հիբրիդային պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ, փաստացի դարձել է հակամարտող կողմ՝ Ուկրաինայի զինված ուժերին մատակարարելով ամենաարդիական զենքերը, ներառյալ ATACMS տեսակի հրթիռները՝ կասետային մարտագլխիկներով։
Դեսպանին ասվել է, որ Վաշինգտոնի նման գործողությունները, որոնք ուղղված են խրախուսելու Ուկրաինայի նացիստամետ իշխանություններին, անպատիժ չեն մնա:


















































