Skip to main content

Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է | Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան | Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը | Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան

Լրահոս

Մենք որևէ բան չnւնենք թшքցնելnւ, hшրցը նшխoրnք քննարկեք ընդդիմnւթյшն հետ. Ավինյան

Երևանի ավագանու հերթական նիստի օրակարգի հարցերը 32-ն են, որից 30-ը չզեկուցվող։ Չզեկուցվող հարցերի քանակով պայմանավորված դժգոհություններ հայտնեցին ավագանու ընդդիմադիր խմբագրությունները։

Մասնավորապես, «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգորի Երիցյանը նշեց, որ իրարից տարբեր 30 հարցերը առանց քննարկման մեկ հարցի տակ անցկացնելը համարում են անարգանք ավագանու ինստիտուտի և Երևանի բնակիչների հանդեպ։ Նա առաջարկեց օրակարգի ևս  2 հարց դարձնել քննարկվող։

Նա սսաց, որ առաջարկում են 2-րդ հարցը օրակարգի դարձնել զեկուցվող և վերաբաշխման մասին 148 որոշումը։ Ունեն լրացուցիչ պարզաբանումների կարիք։

Ըստ Երիցյան՝ իշխող կոալիցիայի այս գործելաոճը հակաժողովրդավարական է և ոչ թափանցիկ: Այս մասին է վկայում նաև «Freedom House»-ի Հայաստանում ժողովրդավարական կառավարման վարկանիշի նվազումը 2023-ին, որտեղ զեկույցում, ի դեպ, շուրջ 8 անգամ նշվում է Տիգրան Ավինյանի անունը մեծամասամբ բացասական լույսի ներքո՝ շահերի բախում, պաշտոնեական դիրքի չարաշահում և այլն»:

«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն էլ նշեց, որ երևանցիները չեն իմանում՝ ում բիզնեսին ինչ հաճո որոշումներ են կայացվում, հարցերը չեք զեկուցում և առաջարկեց օրակարգի բոլոր հարցերը զեկուցվող դարձնել։

Քաղաքապետ Ավինյանն էլ ասաց, որ հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած հարցերը հանում է օրակարգից, այսպես 4 հարց դուրս եկավ օրակարգից։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը նշեց, որ իրենք դեմ են քվեարկելու ընդդիմադիր խմբակցությունների առաջարկներին։

Խոսելով Ազգային առաջընթաց խմբակցության զեկուցվող դարձնող հարցերի վերաբերյալ, քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ հարցերից մեկը վերաբերում է պատվավոր ճարտարապետի կոչում սահմանելուն։

Նա նշեց, որ ենթադրում է մեկնաբանությունները տրվել են, որ որոշ կոչումներ դուրս են գալիս արդյոք այստեղ տարրընկալում չկա այս հարցի վերաբերյալ կառավարության և քաղաքապետարանի միջև։ Ուզում է հստակ նշել՝ առհասարակ որոշ կոչումների վերացումը չի նշանակում, որ բոլոր մեդալներն ու կոչումները դուրս են գալիս։ Երևան քաղաքում ունեն պատվավոր բժիշկ, պատվավոր մանկավարժ, մշակույթի պատվավոր գործիչ, սպորտի պատվավոր գործիչ, պատվավոր շինարար և բացթողում է եղել, որ պատվավոր ճարտարապետ մինչ օրս չեն ունեցել։

Ինչ վերաբերում է երկրորդը հարցին՝ Ավինյանն ասաց, որ դա վերաբերում է տրոլեյբուսներ գնելուն։

Ավագանին մերժեց զեկուցվող դարձնել այդ հարցերը։

Ավինյանն էլ առաջարկեց՝ ընդդիմադիր գործընկերների հետ քննարկել որոշակի մեխանիզմ, որ այս առաջարկները նույնիսկ այստեղ չքննարկեն, նախօրոք քննարկեն, որևէ խնդիր չունեն իրենք։

Ավինյնաը հավելեց՝ եթե ինքը խոսում է, բարձրաձայնում այդ հարցերի մասին, ապա իրենք որևէ հարց չունեն թաքցնելու։ Ուղղակի իրենց օրակարգը ծանրաբեռնվել է նոր օրենսդրական փոփոխություններով և դրանից էականորեն նախագծերի թիվն աճել է։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031