Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ասաց, որ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմացնում է Ադրբեջանի բոլոր հանցագործությունները Հայաստանի նկատմամբ։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ադրբեջանն ասել է, իբր, «դու ինձ չես թողել, որ ես 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնի, որ դու ապրես, պիտի վրեժս քեզնից լուծեմ»՝ Շարմազանովն ընդգծեց, եթե պարզ կովկասյան ժողովուրդների լեզվով թարգմանենք սա, դուրս է գալիս՝ «դե մենք իրենց 7 շրջանն ենք գրավել, հիմա էլ Ադրբեջանի հերթն է Հայաստանի 7 շրջանը գրավելու»։
Ըստ Շարմազանովի՝ Ալիևին պետք չէ ո՛չ պաշտպանության, ո՛չ արտաքին գործերի նախարար պահել, բոլոր գործառույթներն անում է Նիկոլ Փաշինյանը։


















































