Մասյացոտնի թեմի Առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը գրել է.
«Ուրախ ենք տեղեկացնելու, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ` մեկնարկել են Մոշաղբյուրի Սուրբ Կարապետ վանքի վերականգնման աշխատանքները։ Սրբավայրը վերանորոգվում է եկեղեցասեր ազնիվ հայորդիների հովանավորությամբ»:


















































